Monday, 02 08 2021
00:00
20-ամյա դանիացի բլոգերը մահացել է նկարահանումների ժամանակ
23:45
Բժիշկն ասել է, թե կորոնավիրուսի որ հետևանքները կարող են մնալ ընդմիշտ
Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով
23:15
Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը
22:30
Երկրի գոյության 4 մլրդ տարիները ներկայացվել են 4 րոպեում
22:15
Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ
22:00
«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել
21:30
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» շարժման անդամների հետ
21:15
COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների
21:00
Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ
20:45
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
20:30
Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ
20:15
Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան
20:00
ԱՄՆ գլխավոր վարակաբանը կարծում է, որ COVID-19 իրավիճակը կվատթարանա
19:45
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
19:30
Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել
Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ
19:00
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար
18:45
Տիեզերական զբոսաշրջությունը վնասակար է մոլորակի համար
Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Առաջին անգամ Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց հայկական «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը՝ Արցախի մասին
18:07
Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան
Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը
Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի
17:50
Ֆրանսիան խստացրել է սահմանափակումները չպատվաստված անձանց նկատմամբ
Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

Պուտինը խոսել է իր իրավահաջորդի մասին

Ռուսաստանում մեկ ժամվա ընթացքում ոչինչ չի փլուզվի, երբ երկրում փոխվի նախագահը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը խոսել է 2000-ականներին Ռուսաստանում տիրող ծանր վիճակի մասին՝ նշելով, որ այս ընթացքում շատ բան է փոխվել։

«Հիմա իրավիճակն այլ է։ Հիմա շատ խնդիրներ կան, բայց իրավիճակը բոլորովին այլ է: Մի օր հաստատ իմ փոխարեն կգա մեկ այլ անձ: Եվ ինչո՞ւ պետք է փլուզվի այս ամենը: Մենք պայքարել ենք միջազգային ահաբեկչության դեմ, փառք Աստծո, մենք արմատախիլ ենք արել այն: Դա պետք է նորից վերակենդանանա՞: Կարծում եմ`ոչ: Այլ հարց է, որ քաղաքական ասպարեզում կարող են հայտնվել տարբեր մարդիկ՝ տարբեր հայացքներով։

Շատ լավ է։ Գիտեք, ես այնքան եմ իմ ճակատագիրը կապել երկրի ճակատագրի հետ, որ ինձ համար այլ կյանք չկա, չկա ավելի նշանակալից խնդիր, քան Ռուսաստանի ուժեղացումը»,-ասել է Պուտինը:

Պուտինը վստահեցրել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի այնպիսի մարդու, որը նվիրված է երկրին, պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի՝ անկախ իր հանդեպ վերաբերմունքից։

«Եթե տեսնեմ, որ մարդը, նույնիսկ եթե նա քննադատաբար է վերաբերվում իմ գործունեության որոշ ոլորտների, բայց եթե տեսնեմ, որ նա կառուցողական հայացքներ ունեցող անձնավորություն է, նվիրված է երկրին, պատրաստ է հայրենիքի զոհասեղանին դնել ոչ թե պարզապես տարիները, այլ իր ամբողջ կյանքը, անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում ինձ անձամբ, ես կանեմ ամեն ինչ, որ նման մարդիկ աջակցություն ստանան»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ վաղ թե ուշ բոլորին փոխարինող կգտնվի:

«Դա բնական, կենսաբանական գործընթաց է՝ բոլորիս էլ փոխարինող կգտնվի՝ թե՛ Ձեզ՝ Ձեր տեղում, թե՛ ինձ՝ իմ տեղում։ Բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի պետականության, Ռուսաստանի տնտեսության և քաղաքական համակարգի հիմքերը կլինեն այնպիսին, որ այն ամուր կկանգնի ոտքերի վրա և վստահ կնայի ապագային»,-ասել է ՌԴ նախագահը:

Լրագրողը նաև հարցրել է՝ արդյոք Պուտինն իր ապագա իրավահաջորդից պաշտպանության անձնական երաշխիքներ կակնկալի, ինչպիսին ժամանակին ինքն էր առաջարկել պաշտոնաթող նախագահ Բորիս Ելցինին:

«Ես նույնիսկ չեմ մտածում այդ մասին, դրանք ընդհանուր առմամբ երրորդական նշանակության հարցեր են։ Ամենակարևորը երկրի ու ժողովրդի ճակատագիրն է», – եզրափակել է Պուտինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում