ՆԱՏՕ-ն իր պատմության մեջ առաջին անգամ համաձայնեցրել է կլիմայի պաշտպանության հարցով գործողությունների ծրագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին, ըստ Reuters-ի, նշված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության վերջնական նախագծում։
Գործակալության տվյալներով ՝ ծրագրի նպատակն է մեղմել մոլորակի վրա կլիմայի փոփոխության հետևանքները:
Հաղորդվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է բարձրացնել կլիմայի փոփոխության առնչությամբ իր իրազեկվածությունը, հարմարվողականության մակարդակը, հետևանքների մեղմացումը և տեղեկատվական-քարոզչական ջանքերը։
Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ՆԱՏՕ-ն մտադիր է հաշվի առնել այդ գործոնն իր գործունեության ամբողջ սպեկտրում՝ սկսած պաշտպանության պլանավորումից և ներուժի զարգացումից մինչև քաղաքացիական պատրաստվածություն և վարժանքներ: