Թուրքիան իր դաշնակիցներից աջակցություն չի զգում ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Ցավոք, մենք չստացանք այն աջակցությունն ու համերաշխությունը, որ ակնկալում էինք մեր դաշնակիցներից և գործընկերներից՝ ահաբեկչության բոլոր տեսակների դեմ պայքարում: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ամենաբարձր մակարդակում նրանք շփվում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ձեռքերը թաթախված են անմեղ մարդկանց արյունով»,- շեշտել է Թուրքիայի նախագահը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ դաշնակիցներին նկատի ունի: