Վաղը հանրապետության 29 քննական կենտրոնում, որից 7-ը Երևանում են, իսկ 22-ը՝ մարզերում, հայոց լեզվի միասնական քննություն է հանձնելու 3751 հոգի: Մարզերի դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956:
Ներկայացնում ենք Երևանի քննական կենտրոնները.
Թիվ 11 հիմնական դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, 140 դիմորդ;
Թիվ 190 ավագ դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս, 140 դիմորդ;
Թիվ 14 հիմնական դպրոց, Երվանդ Քոչարի 12/1, 139 դիմորդ;
Թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Մոլդովական 35, 148 դիմորդ;
Թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 110 դիմորդ;
Թիվ189 ավագ դպրոց, Դավիթաշեն, Տ. Պետրոսյան թողոց, 140 դիմորդ;
Թիվ 200 հիմնական դպրոց, Դավիթաշեն, Տիգրան Պետրոսյան փողոց, 139 դիմորդ: