Ավելի քան 150 ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել Եմենի ափերին՝ ներգաղթյալների նավի խորտակումից հետո։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։
Ավելի վաղ Asharq al-Awsat պարբերականը հաղորդել էր Աֆրիկայից անօրինական ներգաղթյալների 25 մարմինների հայտնաբերման մասին։
Մինչ այդ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Եմենի ափերին խորտակվել է նավ, որի տախտակամածին գտնվել է 250-ից ավելի ներգաղթյալ։