Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հիմա Հայաստանում ազդարարվում է պողպատյա հեղափոխություն, որի արդյունքում հաստատվելու է օրենքի և իրավունքի դիկտատուրա։ Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը դասեր է քաղել թավշյա հեղափոխությունից, թե սա պարզապես քարոզչական հերթական տեխնոլոգիան է, որին իրապես ուռա են գոռում ներկաները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 23-րդ համարի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Քոչարյանի հետ:
Նրա խոսքով՝ թավիշի վերջը եկավ օր առաջ․ պողպատը հանրության պահանջն է։
Անդրադառնալով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը պարզապես վարձահատույց է լինում Քոչարյանին ծառայությունների դիմաց․ «Եթե նա կարծում է, որ օրահասական վիճակ է, թող Շվեյցարիայից տասնյակ միլիոնները բերի Հայաստան, Արցախ»: