Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել. Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի

Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախ կձևավորվի օրենսդրական բազա, որից հետո կամ կսահմանվեն խիստ կսահմանափակումներ, կամ այդ կազմակերպությունների գործունեությունը կարգելվի: «Կամ նրանք կարգելվեն, կամ կգործառնեն՝ որպես միջազգային գործակալներ խիստ վերահսկողության ներքո»,-ասել է Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ նույն այդ արևմտյան երկրներում գործում են խիստ սահմանափակումներ արտաքուստ ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի ասածներին, նկատեց, որ Քոչարյանը հերթական անգամ անթաքույց ու հրապարակավ հայտնում է, որ ինքը իր ողջ մտածելակերպով և բնույթով, գաղափարախոսությամբ, արժեքներով հանդիսանում է  հակաժողովրդավարական և հակաքաղաքակրթական, և դա պայմանավորված է իր իսկ խոստովանությամբ իր գաղափարական հոր՝ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած  քիմիայով։ «Քոչարյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը բացառապես չունի որևէ օրակարգ, քան ազատությունների սահմանափակումը, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, որն արդեն իսկ դրսևորվել է նրա նախագահության օրեք։ Մի բան, որ Քոչարյանը այդպես էլ չի հասկանում, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում և միջոցով։ Բայց դա իրենք չեն ուզում, որովհետև ինքը միայն իրեն է տեսնում որպես պետության գոյության երաշխավորը և իր անձնական նկատառումների վայր է տեսնում, որը հիմնված է բռնությունների, սահմանափակումների, համակարգային կոռուպցիայի վրա։ Միայն ժողովրդավարությունը կարող է երաշխավորել թափանցիկ կառավարում, իրավունքի, օրենքի գերակայութուն»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ վերջիվերջո Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում մի պարզ օրինաչափություն, որ աշխարհը, քաղաքակրթությունը անցել է ժողվորդավարության զարգացման ճանապարհով տոտալիտար, ստրկատիրական կառավարումները տապալելու ուղղությամբ։  «Սա է կարմիր թելով անցնող  տրամաբանությունը։ Իսկ ինքն իր ողջ տրամաբանությամբ հակամարդկային, հակաժողովրդավարական, հակամարդկային է և չի հասկանում, որ ինքը իր աջակիցների հետ միասին այլևս անելիք չունի Հայաստանում»,-ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը Քոչարյանին հիշեցնում է նրա նախագահության օրոք մարդու իրավունքների խախտումների փաստերը, ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, որոնք հիմնականում վերաբերել են հիմնարար ազատությունների, կարծիքի ազատ արտահայտման, հավաքների ազատությունների սահմանափակումներին։ «Իր կառավարման օրոք հետապնդումների փաստերը արձանագրված են ՄԻԵԴ-ի կողմից, մի կառույցի կողմից, որին ժամանակին ինքը այնպիսի գնահատական էր տալիս, թե «պալիտ բյուրո է»։ Քոչարյանը պոլիտբյուրոյական մտածելակերպից դուրս չի եկել։ Նա մնացել է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմի մակարդակի։ Նա ոչինչ էլ չի սովորել։ Այդ մարդը ընդունակ չէ սովորելու»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում