Նախընտրական շրջանում հանրությանն են ներկայացվում հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, որոնք երբեմն շփոթմունք են առաջացնում հենց հասարակության շրջանում: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ։
Գելափը հրապարակել էր Նախընտրական հետազոտությունների 4-րդ փուլի արդյուքները, ինչը տարբեր քննարկումների առիթ դարձավ։ Ինչով է պայմանավորված հանրության և քաղաքական ուժերի մոտ վստահության այդ ցածր շեմը նախընտրական հետազոտությունների պարագայում։