Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Կարեն Կարապետյանի հետևորդներն արդեն իսկ  ընդգրկված էին Քոչարյանին սատարող սահմանափակ ռեսուրսի մեջ

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընտրել Ռոբերտ Քոչարյանին: Նա, մասնավորապես, նշել է, որ պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է. «Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող: Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը»,-նշել է նա:

Այս առնչությամբ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի զարմանալի բան չկա, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող և առավելևս Ռուսաստանի հետ շատ լուրջ փոխկապակակցություն ունեցող գործիչները պետք է աջակցություն ցույց տային Ռոբերտ Քոչարյանին և նրա գլխավորած դաշինքին:

«Զարմանալու որևէ բան չեմ տեսնում: Ակնհայտ է, որ Քոչարյանը հնարավորինս կոնսոլիդացնում է բոլոր այն մարդկանց, որոնք իր կարծիքով ազդեցիկ նշանակություն ունեն և կարող են իրենց շուրջը համախմբել թեկուզ փոքր քանակի թիմ և դրա միջոցով ձայներ բերել:

Այնուամենայնիվ չեմ կարծում, որ այդ շրջանակը ինչ-որ մի սահմանափակ թվաքանակից ավել է լինելու, քանի որ մենք գիտենք, որ մինչև 2018 թվականը գործող բյուրոկրատական համակարգի պայմաններում Հայաստանում և ՀՀ-ից դուրս հայության մոտ կային սահմանափակ թվով ընտրյալներ, որոնք օգտվում էին ՀՀ-ում հաստատված ռեժիմի բարիքներից: Այսօր էլ միայն այդ ընտրյալներին կարող է վստահել Քոչարյանը»,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե իր կարծիքով Կարեն Կարապետյանը չունի՞ այնքան հանրային ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքում, որ այս հայտարարությունը կարողանա եղանակ փոխել, Ռոբերտ Ղևոնդյանն արձագանքեց. «Ոչ թե չունի հանրային աջակցություն, այդ իր հանրային աջակցության մակարդակը ներառվում է այդ ամբողջի մեջ, որի մասին ասացի: Այսինքն մի փոքր հատված է, որը կապված է նախկինների հետ և նախկինների հետ ասոցացվող շրջանակների հետ: Այն չի կարող լուրջ տարբերություն ստեղծել այդ հայտարարությունից առաջ եղած իրավիճակի և դրանից հետո իրավիճակի միջև, քանի որ իմ նշած սահմանափակ քանակությունն այլևս աճելու հնարավորություն չունի:

Կարեն Կարապետյանն, ամեն դեպքում, Հայաստանում բավական լուրջ աշխատանք է տարել և իր որոշակի հետևորդներն ունի: Այլ հարց է, որ այդ հետևորդներն արդեն իսկ  ընդգրկված են այդ սահմանափակ ռեսուրսի մեջ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Կարապետյանն իր հայտարարության մեջ խոսում է տնտեսական ձախողումներին, անվտանգության խնդիրների մասին, արդյոք այդ ձախողումների մեջ իր մեղքը չկա որպես վարչապետ, քաղաքագետն ասաց. «Իհարկե մեղավորություն ունեցել է: Չեմ կարող չնշել, որ Կարեն Կարապետյանի ժամանակ որոշակի առաջընթաց, այդուհանդերձ, գրանցվել է, սակայն դա չէր կարող լինել նկատելի կամ զգալի, քանի որ համակարգն աշխատում էր միայն մեկ վառելանյութով և այդ վառելանյութը կոռուպցիան էր: Այն, որ դրանից հետո փորձ արվեց համակարգը պահպանել՝ կոռուպցիան հանելով, այստեղ արդեն մեղավոր են նոր իշխանությունները: Հնարավոր չէ առանց կոռուպցիայի աշխատեցնել մի համակարգ, որը նախատեսված է կոռուպցիայի համար: Սա հնարավորություն տվեց Կարեն Կարապետյանին և շատ այլ իշխանության ընդդիմախոսներին առարկայական քննադատել իշխանությունների գործողությունները:

Այստեղ իհարկե, կարելի է հակադարձել Կարեն Կարապետյանին, որ ձեր ժամանակ համակարգը եղել է կոռուպցիոն, բայց դա չի արդարացնում ներկա իշխանություններին, որոնք փորձեցին կոռուպցիոն համակարգը աշխատեցնել՝ առանց կոռուպցիայի: Իրականում անհրաժեշտ էր ձևավորել նոր համակարգ և փոխել համակարգի տրամաբանությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում