Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Ապօրինություն և հետցնցում՝ երկու ոտնձգություն Հայաստանի ու Արցախի դեմ

Որքան մոտենում է Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության օրը, այնքան ավելի հաճախ է քննարկվում հետընտրական ցնցումների հնարավորության վերաբերյալ հարցը: Պետք է նկատել, որ այդ հարցը սնուցվում է ոչ միայն մեդիափորձագիտական դաշտում հնչող գնահատականներով, որոնք իրենց հերթին թերևս սնուցվում են տարբեր քաղաքական խմբերից, այլ նաև քաղաքական խմբերի անմիջական հայտարարություններով: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը կանգ չեն առնի և պարտվելու դեպքում կգնան քաղաքացիական պատերազմի: Ինքը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե կեղծիք լինելու դեպքում կառաջնորդի հետընտրական փողոցային պայքարը: Իհարկե այդպիսի դիրքորոշում Հայաստանում արտահայտել են բոլոր այն ուժերը, որոնք տարբեր տարիների պայքարել են իշխանության, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում կա նաև այն, որ քաղաքականության մեջ նա կարծես թե չի տնօրինում ըստ էության այլ գործիքակազմ, քան ուժին ապավինելը: Սա դեռ չի նշանակում, որ անպայմանորեն դիմելու է դրան ընտրությունից հետո, բայց նշանակում է, որ կա որոշակի հավանականություն: Այդ հարցի վերաբերյալ գուշակություններ անելն անշուշտ միանգամայն անտեղի է: Պարզ է միայն, որ Հայաստանը հետընտրական ցնցման տանելը ձեռնտու կարող է լինել միայն ու միայն այն երկրներին և ուժերին, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն Հայաստանի ու Արցախի պետական, ինքնիշխան ապագայի հետ, այլ անում են ամեն ինչ այդ ապագան ռեգիոնալ և աշխարհաքաղաքական մեծ մանրադրամի վերածելու, ավելի շուտ այդ կարգավիճակում պահելու համար: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հանրությունը և քաղաքական ուժերը պետք է աչք փակեն ընտրակեղծիքի առաջ: Իհարկե ոչ: Այստեղ էլ ակնառու, աներկբա է մի հանգամանք: Այն ուժը, որը կփորձի կեղծիքի միջոցով նենգափոխել հասարակական կամքի իրական պատկերն ու ներկայացնել քվեարկության այլ արդյունք, ստանալ քվեարկության արդյունք շրջանցելով հասարակական կամքը, ևս մեխ խփած կլինի Հայաստանի և Արցախի պետականության ապագայի «դագաղին»:

Թող ներվի այդօրինակ կոշտ համեմատություն, բայց քննարկումից վեր է այն, որ ներկայիս պահին խորհրդարանի արտահերթ ընտրության լեգիտիմ արդյունքի ձևավորումն ու դրա կայուն ճանաչումը Հայաստանի և Արցախի համար ունի ճակատագրական, բախտորոշ նշանակություն, եթե անգամ հասարակության այս կամ այն շերտի համար որևէ արդյունք կլինի անցանկալի: Հայաստանում քաղաքական դասավորության, իշխանության, ընդդիմության, քաղաքական քարտեզի պատկերը պետք է ձևավորի Հայաստանի քաղաքացին, իր օրինական և իրավական երաշխավորված ձայնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում