Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Գարեգին երկրորդը կարողանալո՞ւ է տալ դրա պատասխանը

Հայ Առաքելական եկեղեցու նորանոր սպասավորներ են ներգրավվում նախընտրական քարոզչությանը եւ իրենց աջակցությունն են այս կամ այն կերպ հայտնում դրա մասնակից քաղաքական ուժերից մեկին: Տվյալ դեպքում խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցության մասին է, բայց դա նույնիսկ էական էլ չէ, թե ում է աջակցում հոգեւորականը՝ ՀԱԵ անունից, թե այսպես ասած իր անձնական կարծիքի իրավունքով:

Աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին թե մասնակից 26 ուժերից որեւէ այլ մեկին, բացարձակ էական չէ, որովհետեւ բոլոր դեպքերում հարվածը Հայ Առաքելական եկեղեցու հանրային վստահելիությանն ու հեղինակությանն անխուսափելի է լինելու որեւէ պարագայում, եւ բանն այստեղ միայն տոկոսներն են: Մինչդեռ, կարեւոր չէ, թե տոկոսային ինչ հարաբերակցությամբ է լինելու ՀԱԵ նկատմամբ հասարակության, Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի հայության վստահության անկումը, տեսնելով, թե եկեղեցին ինչպես է ներգրավվում քաղաքական ընտրական գործընթացների մեջ:

Իհարկե հնարավոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության համար դա այդքան էլ էական չէ, եւ ավելի առանցքային է դիտվում իրավիճակը, երբ կվերականգնվի քաղաքական ու տնտեսական իշխանության հետ գործակցային եւ գործարքային նախկին ավանդույթը, երբ փոխադարձ շահերով աշխարհիկ եւ հոգեւորական «էլիտաները» կկարողանան ապահովել ֆինանսատնտեսական անձնական եւ խմբային բարեկեցության այն միջավայրը, որը կասկածի եւ մարտահրավերների տակ դրվեց 2018 թվականի ժողովրդական հեղափոխությամբ:

Իսկ, թե նույն ժողովրդից ով կվստահի եկեղեցուն, կհամարի վերքաղաքական առանցքային կառույցներից մեկը, իսկ ով՝ ոչ, սա արդեն թե հոգեւոր, թե աշխարհիկ «էլիտաներին» առանձնապես չի հուզել ու չի հուզում: Մինչդեռ, խոսքը հայկական, համահայկական իսկապես բացառիկ ներուժ ունեցող կառույցի մասին է, որը բացի լայն ազգային եւ անգամ համամարդկային առաքելության ներուժից, իր բնույթով թերեւս պետք է ունենա մեկ այլ վեհ առաքելություն:

Բանն այն է, որ եկեղեցին կարող է լինել այն ինստիտուտը, որը գտնվելով քաղաքականությունից դուրս եւ վեր, կարող է չեզոքացնել քաղաքականության ազդեցությունը պետականության հանդեպ համահայկական վերաբերմունքի վրա: Գաղտնիք չէ, որ համահայկական ռեսուրսը բաժանված է քաղաքական ուղղությունների միջեւ, եւ սա նույնիսկ միանգամայն օբյեկտիվ երեւույթ է: Այս երեւույթի ապակառուցողականությունը հաղթահարելու բացառիկ միջոց է Հայ Առաքելական եկեղեցին, հեգևոր էլիտան, որը կարող է տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող հանրային խմբերին իր վերքաղաքական առաքելության կողմնորոշել դեպի պետականությունը: Կարող է, բայց չի իրականացրել այդ առաքելությունը, եւ կարծես թե չունի դա անելու մտադրություն: Փոխարենը, Հայ Առաքելական եկեղեցին կամա, թե ակամա ստանձնում է նախընտրական առաքելություն, եւ արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է տալ այդ առնչությամբ հանրային հարցադրումների պատասխանը, ընդ որում համոզիչ, սպառիչ պատասխան, ոչ թե պատասխան, որն էլ ավելի կընդգծի «կորպորատիվ» նպատակադրումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում