ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ «քաղբանտարկյալ» բառը շահարկում են աշխարհաքաղաքական նպատակներով: Ըստ Դ.Հարությունյանի՝ Եվրախորհրդարանում քննարկում են, որ հստակ սահմանեն, թե ով է համարվում քաղբանտարկյալ: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, նա նշեց, որ նրանց կարող են ազատ արձակել համաներումով, ներումով, պայմանական վաղաժամկետ ազատումով: Ի պատասխան լրագրողների այն հարցին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը և խմբագիրների ու լրագրողների կազմակերպած «Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի» ակցիային, Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեև հարգում է նախաձեռնությունը, բայց համամիտ չէ նրանց հետ: