Thursday, 29 07 2021
23:15
ԱՀԿ-ն առաջարկում է արգելել կանանց ալկոհոլ օգտագործել
23:00
Սննդաբանը նշել է լավագույն ըմպելիքը դիետայի ընթացքում
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին դասեց անկարողների շարքը

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը տարածել է հայտարարություն, որով Հայաստանի ներկայիս վիճակը համեմատել է ականապատ դաշտի հետ, որով ըստ նրա պետք է անցնել առանց շրջանցելու հնարավորության, և այդ բանը կարող է անել միայն Ռոբերտ Քոչարյանը: Կարեն Կարապետյանի այդ դիրքորոշումը բոլորովին զարմանալի չէ, և ոչ այն պատճառով միայն, որ երկրորդ նախագահը աշխատում է շահերի այն դաշտում, որտեղ գործում և աշխատում է նաև Կարեն Կարապետյանը՝ Ռուսաստան:

Կարեն Կարապետյանի արձագանքը զարմանալի չէ նաև այն համատեքստում, որ նա ինքը աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա փաստացի ենթակայության ներքո Հայաստանում՝ Հայռուսգազարդի ղեկավարի պաշտոնում: Իհարկե, դե յուրե այդ ընկերությունը ենթակա չէր Հայաստանի նախագահին, բայց հայաստանյան կառավարող համակարգի բնույթի, իրողությունների, դե ֆակտո հարաբերությունների համատեքստում խոշոր ընկերության ղեկավարը ենթակա էր համակարգի ղեկավարին, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանին: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանի դիրքորոշումը զարմանալի կամ անսպասելի չէ: Բայց հետաքրքիր է: Հետաաքրքիր է առաջին հերթին նաև այն առումով, որ Կարեն Կարապետյանը 2016-2018 թվականներին վարչապետ է աշխատել Սերժ Սարգսյան նախագահի ենթակայության ներքո: Իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը, բայց Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին է համարում մարդ, որը Հայաստանը «կհանի ականապատ դաշտից»: Իհարկե սա այլ հարց է՝ երկրորդ նախագահը կհանի՞, թե՞ ինքն էլ Հայաստանի ճանապարհին ականներից մեկն է՝ կամա, թե ակամա, որ տեղադրում են Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը սեփական շահերի հակասության մեջ դիտարկող ուժերը:

Այդուհանդերձ հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը չի խոսում Սերժ Սարգսյանի մասին, ավելին, աջակցելով Ռոբերտ Քոչարյանին փաստացի ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը Հայաստանի ականներից մեկն է,իր գնահատմամբ: Ինչու՞ է Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին համարում ական, կամա, թե ակամա, սրա պատասխանը գուցե Կարապետյանն ու Սարգսյանն իրենք կիմանան: Չի բացառվում, որ պատճառը վարչապետի պաշտոնն է, այն առումով, որ Սերժ Սարգսյանն այն չթողեց Կարեն Կարապետյանին: Ի դեպ, կասկածից վեր է, որ թողնելու դեպքում Հայաստանում չէր լինի ոչ մի թավշյա հեղափոխություն:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ պատմության այսպես ասած իր վարկածը, թե ինչու՞ որոշեց ինքը գնալ վարչապետ, այլ ոչ թե թողնել այն Կարեն Կարապետյանին: Ունի՞ Կարեն Կարապետյանն իր վարկածը: Բայց հատկանշական է, որ՝ որոշակկի պահից Կարապետյանը ուղղակի դադարեց որևէ կերպ հետաքրքրություն ցուցաբերել վարչապետի պաշտոնի նկատմամբ, Սերժ Սարգսյանին գործնականում թողնելով այդ հարցում «մենակ»: Իսկ Հայաստանն ականապատ դաշտում էր դեռևս այդ ժամանակ: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով՝ բավականին խանդավառ տրամադրությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018-ի հեռանկարի պայմաններում ստանձնած Կարեն Կարապետյանը որոշեց «ականապատ ճանապարհին» մենակ թողնել Սերժ Սարգսյանին այդ պաշտոնի հետ, կամ Հայաստանը Սերժ Սարգսյանի հետ ականապատ ճանապարհին թողնել մենակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում