Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Թբիլիսին շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց գերիները հարցը շատ ճիշտ օգտագործեց՝ նաև ներքին սպառման համար

Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների ազատ արձակումից ժամեր անց պաշտոնական Վաշինգտոնը, Բյուսելը, Մոսկվան ու Թբիլիսին մանրամասներ  հաղորդեցին այս գործընթացի կուլիսային բանակցություններից:

Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` նախընտրական քարոզարշավի ընթացքում:«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով, հայ գերիները Ադրբեջանի Կարմիր կամրջով տեղափոխվել են Վրաստան, հետո Բագրատաշենով` Հայաստան:

Վրաստանի վարչապետի գրասենյակն էլ  հաղորդեց, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Վրաստանի  աջակցությունն այս հարցում չափազանց կարևոր է․ «Կամ երկու կողմն  են դիմել Վրաստանին, կա՛մ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է  տեղի ունեցել։ Դրա մասին տեղեկություն չկա, բայց այս ամենը ցույց է տալիս, որ եթե կողմերը կտրուկ դեմ չեն, ապա կա  այսպիսի հնարավորություն։ Մենք պետք է ֆիքսենք նաև, որ հիմնականում տեխնիկական աջակցություն է եղել, որոշ չափով բանակցությունների ժամանակ տեղեկավտություն կամ առաջարկներ են փոխանցվել կողմերից։ Ինչ էլ եղած լինի՝ շատ կարևոր է և ցույց է տալիս Վրաստանի շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության ու անվտանգության մասով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մյուս կողմից, մեր զրուցակցի դիտարկմամբ, Վրաստանը նաև այս ամենով մի քանի հարց է լուծում․ «Ցույց է տալիս, որ ունի հնարավորություն  հարևաններին օժանդակություն առաջարկել, մյուս կողմից՝ ներքին սպառման համար ևս շատ ճիշտ օգտագործեց հարցը; Ցույց տվեց, որ այսօրվա Վրաստանի իշխանություններն այնքան կարող են, որ ունեն հնարավորություն նույնիսկ Ռուսաստանի ներգրավվածության պրոցեսում ազդեցություն ունենալ։ Ինչու չէ՝ նաև կոնկրետ հարցում ցույց տվեց, որ ՄԱԿ-ի հետ կա տանդեմ, ինչն  իր դրական արդյունքը ցույց տվեց»։

Ջոնի Մելիքյանը նշեց՝ եթե կա կարիք ու հնարավորություն ու այսպես ավելի արագ կարող է գերիների հարցը լուծվել, ապա ինչու ոչ՝ այս հարթակը պետք է օգտագործել․ «Ապագայում ևս Վրաստանը կարող է այլ հարցերում միջնորդի դեր կատարել, եթե այդ հարցում կտրուկ դեմ չլինեն Երևանն ու Բաքուն։ Ի վերջո տարածաշրջանային երկրներից մեկն է և  շահագրգռված է, որ իր հարևաններն ունենան առնվազն կայուն հարաբերություններ ու տարածաշրջանում խաղաղություն  լինի»։

Փորձագետը նշում է՝ այժմ շատ բան կախված է եռակողմ համաձայնագրից․ «Նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի համաձայնագրերը շատ կարևոր են։ Եթե այդ ուղղությամբ որևէ պրոգրես չլինի, գուցե վրացական ուղղությամբ կարողանան որոշ հարցեր լուծել; Բայց  չեմ կարծում, որ կարելի է գլոբալ բաների մասին մտածել։ Ի վերջո Ռուսաստանն այս պրոցեսի մեջ է, լուրջ գործոն է և առնվազն Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումը այս հարցում գործոն է։ Ուստի ավելի գլոբալ հարցեր կլուծվեն հենց այս ֆորմատում՝ խոսքը նաև  ապաշրջափակման մասին է։ Բայց այն, ինչը որ շատ սկզբունքային չէ և կողմերն էլ դեմ չեն՝ միգուցե Վրաստանի դերակատարությունն ու օգնությունը հնարավոր կլինի կիրառել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում