Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբերությունը․․․

Ամստերդամի Յոհան Կրույֆի անվան մարզադաշտում երեկ տեղի ունեցավ Եվրո-2020-ի մինչ այս տեղի ունեցած ամենադինամիկ և դիտարժան հանդիպումը։ Հոլանդիայի ազգային թիմը մեծ դժվարությամբ 3։2 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ։ Մեկնարկային րոպեներին թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն գրոհների վերջնամասը արդյունավետ չէր: Վիճակագրությամբ առավելությունը Նիդերլանդների օգտին էր, բայց թիմը չէր օգտագործում իր պահերը:Երկրորդ կեսում Հոլանդիայի հավաքականի ավագ Վայնալդուն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով առաջ մղեց իր թիմին: Մի քանի րոպե անց հոլանդացիները խփեցին նաև երկրորդ գնդակը` օգտվելով Ուկրաինայի թիմի պաշտպանների սխալից: Այս անգամ աչքի ընկավ Վեգհորստը:Ուկրաինային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Յարմոլենկոյի հեռահար, դիպուկ հարվածի շնորհիվ: Այս գոլը արդեն իսկ հավակնում է դառնալ լավագույններից մեկը այս առաջնությունում։ Այնուհետև ուկրաինացիները օգտագործեցին ստանդարտ դիրքը և 79-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գլխի հարվածով աչքի ընկավ Յարմենչուկը: Հոլանդիան կարողացավ հաղթանակ կորզել Դուֆրիսի գոլի շնորհիվ 85-րդ րոպեին:

Ընդհանուր առմամբ Անդրեյ Շևչենկոյի գլխավորած հավաքականը ցուցադրեց որակյալ ֆուտբոլ և կարող էր դրական արդյունքի հասել առաջնության ֆավորիտներից մեկի դեմ մրցավեճում։ Վստահաբար կարող ենք ասել, որ ուկրաինացիները փլեյ-օֆում հայտնվելու իրական հնարավորություն ունեն։ Այս ենթախմբի մյուս մրցավեճում Ավստրիան 3։1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։ Ուկրաինայի հետ հանդիպումից մեկ օր առաջ ասպարեզ էր դուրս եկել Ռուսաստանի ազգային թիմը։ Վերջինս ցուցադրելով անդեմ ֆուտբոլ Սանկտ Պետերբուրգում 0։3 հաշվով զիջել էր Բելգիային։ Եթե համեմատական անցկացնենք նախկին ԽՍՀՄ երկու հավաքականների միջև պետք է արձանագրենք, որ ուկրաինացիներն այս պահին մի գլուխ ավելի բարձր են ռուսներից։ Շևչենկոյի թիմը ցուցադրում է արագ և սուր խաղ, որը հագեցած է նաև կոմբինացիոն լուծումներով։ Ռուսաստանի ազգային թիմը, որը փայլուն էր ելույթ ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնությունում զգալի անկում է ապրել։ Ավելի ստույգ Ստանիսլավ Չերչեսովի թիմում սկսվել է լճացում, որը դրսևորվում է անատամ ֆուտբոլով։ Ինչևէ, երեկ պայքարը սկսեց նաև առաջնության մյուս ֆավորիտներից Անգլիայի ազգային թիմը, որն ընդգրկված է D ենթախմբում։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գրեթե հավասար պայքար էր ծավալվել, սակայն ավելի շատ գոլային պահեր ստեղծում էր Անգլիան: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը:

Խորվաթներին չհաջողվեց հետ բերել կորցրածը և անգլիացիները հաղթեցին նվազագույն հաշվով: Այս խմբում այսօր պայքարի մեջ կմտնեն Չեխիան և Շոտլանդիան: Ի դեպ Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեցին Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում:Դրա համար նրանցից 43 տարի պահանջվեց: Այս հանդիպման 82-րդ րոպեին Անգլիայի կազմում Հարի Քեյնի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան 349 օրական): Բելինգեմը միաժամանակ ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում՝ դառնալով խոշոր մրցաշարերում(ԱԱ, ԵԱ) հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ամեն դեպքում Անգլիայի հավաքականի մեկնարկը Եվրո-2020-ում տպավորիչ չես համարի։ Հանդիպումը ձանձրալի էր և անհետաքրքիր։ Երկու հավաքականներն էլ ունենալով աստղային կազմ չցուցադրեցին այն ֆուտբոլը, որն ակնկալում էին երկրպագուները։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ից օրեր առաջ Խորվաթիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում էր անցկացրել Հայաստանի հավաքականի հետ։ Մերոնք ոչ-ոքի 1։1 էին խաղացել աշխարհի փոխչեմպիոնների հետ։ Երեկվա խաղում համոզվեցինք, որ Խորվաթիայի հավաքականում ևս աշխարհի առաջնությունից հետո լճացում է սկսվել։ Համոզվեցինք նաև, որ այս հավաքականը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ ընթացիկ առաջնությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում