Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են. քրեորեն պատժվել են նաև օտարերկրացիներ

Թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ են գցել և դարձել բազմաթիվ գերտերությունների ու ավելի փոքր պետությունների մեծագույն խնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այս համընդհանուր խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պետությունների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2021 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում հաշվառված է ավելի քան 7 390 թմրամիջոց օգտագործած անձ, որոնցից 4 615 անձ հաշվառված են կանաբինոիդային թմրամիջոցների, 2 769 անձ՝ օփիոդների, 8 անձ կոկաինի գործածման համար։

«Արմենպրես»-ը թմրամիջոցների դեմ պայքարի, ապօրինի շրջանառության և իրացնելու համար պատասխանատվության ենթարկվելու, վիճակագրության, բուժման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության թմրադեղերի ապօրինի շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադևոսյանի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի հետ:

Ոստիկանությունը պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը։ Թմրամիջոց են համարվում նաև հոգեմետ, հոգեներգործուն նյութերը և դրանց պրեկուրսորները։

«Մեր վարչությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնում է տարբեր գործառույթների միջոցով։ Անց են կացվում կանխարգելման միջոցառումներ, ԶԼՄ-ների միջոցով ենք փորձում զերծ պահել շատերին այդ ամենից, ինչպես նաև շատ կառույցների ու կազմակերպությունների հետ ենք համագործակցում։ Մենք նաև վերահսկողական գործառույթ ենք իրականացնում ոստիկանության ներքո գործող թմրամիջոցների դեմ պյքար իրականացնող բոլոր ծառայությունների նկատմամբ»,- նշեց Թադևոսյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության վարչության, Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և մի շարք այլ ծառայությունների հետ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում քրեական պատասխանատվության է ենթարկվել 104 անձ

2020 թվականին հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է հոգեմետ, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 1 226 դեպք։ Դրանցից 532-ը վերաբերել են թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը։ Այդ հանցագործության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 141 անձ։

«2020 թվականին թմրամիջոցների մաքսանենգության համար հայտնաբերվել է հանցագործության 222 դեպք։ Նախորդ տարվա համեմատ աճ է նկատվում։ «Թմրամիջոցների հոգեմետ, հոգեներգործուն նյութեր ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու» հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 341 դեպք, իսկ քրեական պատասխանատվության է ենթարկվել 322 հոգի։ Այս պարագայում ստացվում է, որ մեկ անձը հանցագործություն է կատարել մի քանի անգամ»,- ասաց Թադևոսյանը։

ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված է, թե յուրաքանչյուր թմրամիջոցի իրացումն ինչ չափաբաժնից սկսած է համարվում զգալի, խոշոր, առանձնապես խոշոր և մանր հանցագործություն։ Մանր չափաբաժնով թմրամիջոցների դեպքում կիրառվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը։

«Կան թմրամիջոցներ, որոնց, օրինակ, 0,005 տոկոսը համարվում է խոշոր չափաբաժին, քանի որ դրանք շատ ուժեղ են և 1-2 անգամ օգտագործելուց հետո կարող են կախվածություն առաջացնել»,- ասաց Թադևոսյանը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականիի առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է հոգեմետ, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 314 դեպք։ 2020 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 280 դեպք։

«Այս վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2021 թվականին աճ է գրանցվել՝ 34 դեպքով։ Վերը նշված դեպքերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 104 անձ։ Նրանցից 4-ը օտարերկացի են եղել՝ ԻԻՀ-ի, Լիբանանի, Տաջիկստանի և Վրաստանի քաղաքացիներ։ Հունվար-մարտ ամիսներին քրեական պատասխանատվության ենթարկվածներից 7-ը եղել է կին։ 2020 թվականի առաջին եռամսյակում 97 անձ է քրեական պատասխանատվության ենթարկվել, որոնցից 5-ն են եղել օտարերկրացիներ՝ ԻԻՀ-ի քաղաքացիներ»,- նշեց Թադևոսյանը։

Ներկայացնելով քրեական պատասխանատվության ենթարկվածների տարիքային ցենզը, նա շեշտեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակում մինչև 18 տարեկանների շարքում եղել է 1 հոգի, 18-24 տարեկան՝ 7 երիտասարդ,  25-29 տարեկան՝ 18, 30-49 տարեկան՝ 56 անձ, իսկ 50-ից բարձր՝ 22 հոգի։

Նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության են ենթարկվել  նաև օտարերկրացիներ

2020 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ և հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրանց հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 21 կին, 23 օտարերկրացի, 6 նախկինում դատապարտված անձ, 4 անչափահաս, 18-24 տարեկան 40 երիտասարդ,  25-29 տարեկան՝ 65, 30-49 տարեկան 240 անձ, իսկ 50-ից բարձր՝ 141 հոգի։

«Նախորդ տարի ամենաշատը հանցագործություն կատարել են 39-49 տարեկան անձինք։ Որոշ անձինք երիտասարդ տարիքում արդեն սկսում են օգտագործել թմրադեղեր, այդ պատճառով էլ գերակշիռ մաս է կազմում այդ տարիքային խումբը»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդների շրջանում թմրամիջոցները սկսում են տարածում գտնել, երբ նրանք վատ շրջապատում են հայտնվում, ինքնակայացման փուլում են գտնվում և այդ կերպ են փորձում դրսևորվել՝ մտածելով, թե հետագայում կկարողանան հետ կանգնել այդ ճանապարհից։

ՀՀ-ում ամենաշատ օգտագործվող թմրամիջոցը մարիխուանան է

Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ օգտագործվող և կիրառվող թմրամիջոցը մարիխուանան է։

«Դրանից բացի, կան նաև սինթետիկ տեսակի թմրամիջոցներ, հիմնականում մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը։ Սուբուտեքս տեսակի դեղահաբերը (սրանք օրինական դեղամիջոց են արտասահմանում, սակայն բժշկի ցուցումով) նույնպես ՀՀ-ում արգելված են, և դրանց շրջանառությունն ապօրինի է։ Միտումը դեպի սինթետիկ թմրամիջոցներ է գնում, իսկ դրանք բավականին ուժեղ կախվածություն են առաջացնում անձի մոտ»,- ընդգծեց ոստիկանության փոխգնդապետը։

Հայաստանում թմրամիջոցներն ամենաշատը շրջանառվում են Երևանում

«Թմրամիջոցները ՀՀ տարածքում ամենաշատը շրջանառվում են Երևանում, քանի որ բնակչության թվով այն ամենամեծ քաղաքն է, իսկ հաջորդը Գյումրին է, ապա Վանաձորը, Կապանը… Չենք կարող ասել նաև, որ կա մեր երկրում այնպիսի մի մարզ, որտեղ այդ հանցագործությունն ընդհանրապես չի կատարվում, ուղղակի տոկոսային հարաբերակցությամբ մեկը մյուսից շատ է կամ քիչ։ Մարզերում, ի տարբերություն Երևանի, դեպքերը քիչ են։

Օտարերկրացիները նույնպես թմրամիջոցներ են ապօրինի շրջանառում կամ ներմուծում

Հիմնականում Հայաստան թմրամիջոցները ներկրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև եվրոպական այլ երկրներից, ԱՄՆ-ից և այլն։

«Թմրամիջոցները ՀՀ են ներկրվում և´ ցամաքով՝ Իրանից, և´ օդային ճանապարհով՝ ։ Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների՝ ՀՀ ներկրման փորձերը, հիմնականում կանխվում են մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ։  Մեր վարչությունն աչալուրջ աշխատանք է կատարում թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Թադևոսյանը։

Օտարերկրացիները, ովքեր ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն են իրականացրել, եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքերը տարբեր են

«Դեպքերը տարբեր են լինում. հաճախ ծնողները տեղյակ չեն, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում, վերջիններս բարձիթողի վիճակում են գտնվում։ Պատահում է նաև այնպես, որ ծնողներն ասում են, թե շատ ուրախ են, որ իրենց երեխան սկսել է բավականաչափ գումար աշխատել առցանց տարբերակով, քանի որ լավ սովորել է դպրոցում կամ համալսարանում։ Հետո պարզվում է, որ այդ երիտասարդները համացանցի միջոցով թմրամիջոցներ են վաճառում։ Դեպքեր են լինում նաև, երբ բարձրագույն կրթությամբ, լավ դաստիարակություն ստացած անձինք, ապահովված ընտանիքների երեխաներն են նման հանցագործություններ կատարում»,- նշեց փոխգնդապետը և հավելեց, որ հաճախ նրանց գրավում է ինքնուրույն հեշտ գումար վաստակելու միջոցը կամ 1-2 անգամ օգտագործելուց հետո կախվածություն է առաջանում։

Թադևոսյանի խոսքով՝ դեպքեր են լինում, որ անգամ քրեական պատասխանատվությունը ետ չի պահում անձանց այդ հանցագործությունը կատարելուց։ Հանցագործություններից մեկը, որն իրականացվել է բոլորովին վերջերս, 2021 թվականի մայիսի 19-ին, բացահայտվել է ՊԵԿ-ի հետ համագործակցության շնորհիվ։

«Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով այդ օրը Երևանի Տիգրան Մեծ պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին էին բերման ենթարկվել Արսեն Վարդանյանը (ծնված՝ 1994 թվականին) և Հայկ Բարսեղյանը (ծնված՝ 1994 թվականին։ Արսեն Վարդանյանը եղել է իր կողմից վարվող «Լադա պրիորա», իսկ Հայկ Բարսեղյանն իր կողմից վարվող «Ռենո կանգու» ավտոմեքենաներով։ Բարսեղյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,18 գրամ մարիխուանա տեսակի դեղնականաչավուն չորացված զանգված և 180 գրամ a-PVP տեսակի բյուրեղանման թմրամիջոցին նմանվող զանգված։ Բարսեղյանն ու Վարդանյանը ներկայացվել էին ՊԵԿ քննչական վարչություն, հարուցվել էր քրեական գործ, նրանց ձերբակալել են։ Այժմ էլ նախաքննություն է կատարվում»,- պատմեց Թադևոսյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվում է նաև համացանցի միջոցով

Թմրամիջոցները հաճախ շրջանառվում են նաև համացանցի միջոցով, ինչն, ըստ փոխգնդապետի, շատ դժվար է բացահայտվում։

«Նմանատիպ դեպքերը բավականին դժվար են բացահայտվում, սակայն անհնար ոչինչ չկա, և այդ ճանապարհով շրջանառությունը նույնպես բացահայտում ենք։ Վերջերս նման խոշոր դեպք ենք բացահայտել։ Այդպիսի դեպքերում մենք գործի ենք դնում մեր բոլոր կարողությունները և աղբյուրները։ Քայլեր ենք ձեռնարկում նաև, որպեսզի քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնենք, քանի որ դեպքեր իմանալու պարագայում, իրենք պետք է տեղեկացնեն իրավապահ մարմիններին։ Յուրաքանչյուր անձ, մտածելով իր և իր երեխայի մասին, պետք է գիտակցի այս խնդրի լրջությունն ու անգամ կասկածի դեպքում տեղեկացնի մեզ»,- հորդորեց Արսեն Թադևոսյանը։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում մեթադոնային բուժում է ստանում 403 հոգի

«Մենք զբաղվում ենք քիմիական և ոչ քիմիական կախվածությունների բուժմամբ։ Բազմաթիվ ծառայություններ ենք մատուցում՝ սկսած ամբուլատոր և ստացիոնար բուժումներից, մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Կենտրոնում կա նաև տոքսիկոքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են լաբորատոր հետազոտություններ թե´ մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների, թե´ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման ուղղությամբ։ Կենտրոնում իրականացվում է նաև դիսպանսեր հաշվառում։ Դիսպանսեր բաժանմունքում կախվածություն ունեցող քաղաքացիները ստանում են ոչ միայն ամբուլատոր, այլ նաև փոխարինող բուժում (մեթադոնային բուժում)։ Այդ բուժառուները 403-ն են, որոնցից 5-ը՝ կին»,- նշեց կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։

ԿԲԱԿ-ում իրականացվում է նաև դատանարկոլոգիական փորձաքննություն, որը կատարվում է քննիչի որոշմամբ։ ՀՀ-ում հաշվառված է թմրամիջոց գործածած և կախվածություն ունեցող անձ մեջ են նաև այն քաղաքացիները, ովքեր քննիչի որոշմամբ հետազոտվել են կենտրոնում և օրգանիզմի կենսամիջավայրում հայտնաբերվել է  թմրամիջոց։ 7 392 անձից 4 615-ը հաշվառված են կանաբինոիդային թմրամիջոցներ գործածելու, 2 769 անձ՝ օփիոդների, 8 անձ կոկաինի գործածման համար։ Ստացիոնար բուժում է ստանում 32 բուժառու, որից 1-ը՝ կին։ Ամբուլատոր՝ դետոքսիֆիկացիոն բուժում է ստանում 12 բուժառու։

«Վերջին շրջանում միտում է նկատվում, որ թմրամիջոցները տարածվում են նաև երիտասարդների շրջանում։ Մեզ մոտ բուժվել են 18-20 տարեկան երիտասարդներ, ովքեր արդեն իսկ կախվածություն են ունեցել, սակայն հիմնականում այստեղ բուժվում են միջին տարիքի անձինք»,- ասաց Նազինյանը։

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում