Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Էրդողանն ու Կովկասը Բայդենի առաջնային ու ածանցյալ նպատակներում

Հունիսի 14-ին հանդիպում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը, որոնք ի թիվս տարբեր հարցերի, քննարկելու են նաեւ արցախյան հարցը, ինչպես օրեր առաջ ազդարարել էր ԱՄՆ նախխագահի Ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը: Ինչ ազդեցություն է ունենալու Բայդեն-Էրդողան հանդիպումը վերջինի, եւ նրա կցորդ Ալիեւի ռեգիոնալ քաղաքականության վրա: Ի դեպ այդ իմաստով  հատկանշական է, որ հանդիպման նախաշեմին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցը, ու փաստացի նաեւ այցի շրջանակում հայ-ադրբեջանական համաձայնությունը  հայ ռազմագերի վերադարձնելու առումով, որի դիմաց էլ Հայաստանը համաձայնել է տրամադրել ականապատ տարածքների որոշ մասի՝ Աղդամի շրջանի քարտեզը: Դա տեղի է ունեցել Վրաստանի միջնորդությամբ:

Գործնականում, Ռիքերի ռեգիոնալ այցի ընթացքում որոշակիորեն գործադրվել է ամերիկյան կառավարմամբ եռակողմ գործակցության մի մեխանիզմ, որը տվել է փոխշահավետ արդյունք: Այստեղ առանցքային հարցն այն է, թե որքանով է այդ մեխանիզմը հակադրված եղել ռուս-թուրքական հաստատված ռեգիոնալ մեխանիզմին, կամ դրա առանձին բաղադրիչներին՝ Ռուսաստանին, կամ Թուրքիային: Սա էական նրբերանգ է լինելու նաեւ Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հետ Ջո Բայդենի առանձին հանդիպումների համատեքստում, որոնք տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 14-ին եւ 16-ին: Այլ կերպ ասած, այդ հանդիպումները լինելու են Թուրքիային ու Ռուսաստանին միմյանցից տարանջատելու, կամ արցախյան պատերազմի միջոցով նրանց սերտ միությունը որոշակիորեն հեռացնելու, թե՞ ռուս-թուրքական ձեւաչափին ամերիկյան գերակայությունը թելադրելու միտված հանդիպումներ: Իհարկե անկասկած է, որ այդ խնդիրը լինելու է տվյալ հանդիպումներում Բայդենի օրակարգի մի մասը եւ անշուշտ ածանցյալ է լինելու ավելի լայն օրակարգից, որտեղ ինչպես հայտարարել է Սպիտակ տունը նրա պաշտոնամուտից կարճ ժամանակ անց՝ գլխավոր մրցակից է հռչակված Չինաստանը:

Այդուհանդերձ, այն, որ Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցի համատեքստում նաեւ Վրաստանի միջոցով տեւական ժամանակ նախապատրաստվել եւ իրացվել է հայ-ադրբեջանական համաձայնության որոշակի քայլը, հուշում է, որ ԱՄՆ-ը բոլորովին երկրորդական նպատակներ չէ, որ ունի Կովկասի առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում