Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշինքի նոր ռազմավարության մշակումից բացի, մասնակից 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ կքննարկվի Ուկրաինայի հարցը: Սպիտակ տան կայքում հրապարակված նախագահ Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն կսկսի հետապնդել ռուսական զորքերն ուկրաինական սահմանների երկայնքով:
«Կքննարկվեն ռազմական հայեցակարգեր և ռազմավարություններ, որոնք կամրապնդեն ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանական դիրքերը՝ Ռուսաստանի և այլ երկրների սպառնալիքներին հակազդելու համար: ՆԱՏՕ-ն նաև կշարունակի հետևել Ուկրաինայի տարածքում և նրա շրջակայքում ռուսական զորքերի տեղակայմանը», – ասված է փաստաթղթում:
Ուկրաինան բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին, սակայն դաշինքը հստակ նշել է, որ թույլ կտա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին`Ռուսաստանի հետ տարածքային վեճերի կարգավորումից հետ, քանի որ հակառակ դեպքում դաշինքին սպառնում է ռազմական կոնֆլիկտ Մոսկվայի հետ։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է իր արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ակտիվ գործունեության մասին: Դաշինքը նախաձեռնությունների ընդլայնումն անվանում է «Ռուսաստանի ագրեսիայի զսպում»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում, բայց չի անտեսի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները: