2020 թվականին միջուկային տերությունները մեծացել են միջուկային մարտագլխիկներ թվաքանակն օպերատիվ ուժերի կազմում։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)։
Ինստիտուտի տվյալներով՝ 9 միջուկային տերություններ (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) 2021 թվականի սկզբի դրությամբ՝ ունեն ընդհանուր մոտ 13 080 միավոր միջուկային զենք։ Դա ցածր է 13 400 միավոր ցուցանիշից, որը գրանցվել է 2020 թվականի սկզբին։ Սակայն ավելացել է օպերատիվ ուժերում ներառված մարտագլխիկների թիվը։
Անցած տարվա համեմատ մարտագլխիկների թիվն ավելացել է՝ 3720-ից հասնելով 3825-ի։ Դրանցից մոտ 2000-ը, որոնց մեծ մասը պատկանում են Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, գտնվել են մարտական բարձր պատրաստության վիճակում։ Նշվում է, որ աշխարհում միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսը պատկանում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին։