Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որ դեպքերում երակների վարիկոզ լայնացումները կարող են մահացու լինել:
Վարիկոզի ժամանակ որոշ դեպքերում խորը թրոմբոզ է զարգանում: Երբ դուրս եկած թրոմբը վեր է բարձրանում, թոքերի ինֆարկտ է առաջացնում, ինչը կարող է մահվան հանգեցնել: Կա նաև մարդկանց փոքր կատեգորիա (1%), ովքեր ունեն այդպիսի «արատ», ինչպիսին է սրտի աջ մասը ձախից բաժանող միջնապատի կիսատ աճը, բացատրել է բժիշկը:
«Եվ հետո պարադոքսալ էմբոլը, որը, ըստ անատոմիայի օրենքների, երբեք սրտի աջ հատվածից ձախ չի ընկնում, կարող է ընկնել այնտեղ և ինսուլտ առաջացնել», – ընդգծել է Մյասնիկովը: