Սան Ֆրանցիսկոյում հայտնվել է մատնահարդարում անող ռոբոտ: Այս մասին հայտարարել է KTLA հեռուստաալիքը:
Ըստ Clockwork մշակող ընկերության՝ ռոբոտը կարող է ներկել եղունգներն ընդամենը տասը րոպեում: Ծառայության գինն ութ դոլար է:
Այս պահին սարքը չի կտրում և չի ձևավորում եղունգները, այնուամենայնիվ, այդ գործառույթները կարող են հայտնվել առաջիկայում:
Clockwork- ից շեշտել են, որ նրանք ստեղծում են մեքենաներ, որոնք «ազատում են մարդկանց իրենց առօրյա խնդիրներից»: