Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Աղվան Հովսեփյանը, Քոչարյանը ոչ թե պետք է քարոզարշավ իրականացնեին, այլ այդ գործընթացներին հետևեին ազատազրկման վայրերից

Հաջողությամբ պլստալով մարտի 1-ի քրեական գործով պատասխանատվությունից ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հանգրվանել է Ռոբերտ Քոչարյանի թիմում՝ թերևս հույս փայփայելով, որ նրա վերադարձով մեկընդմիշտ կազատվի ցանկացած քրեական պատասխանատվությունից, քանի որ իրենք իրականում հանցակիցներ են տարբեր քրեական գործերով։ Քոչարյանին «սեր խոստովանելու» իր ելույթում Աղվան Հովսեփյանը իրավացիորեն հիշատակել է, որ ժամանակին գործեր է զեկուցել նախագահ Քոչարյանին։

Աղվան Հովսեփյանը նաև հայտարարել է, որ այս ընտրությունները ուղղակի արտահերթ ընտրություններ չեն «սա գոյապայքար է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դիրքը և մեր ձեռքերում է ոչ թե հրացան, ավտոմատ, այլ քվեաթերթիկը, որը հենց մեր զենքն է: Ձայնը քոնն է, հաղթանակը՝ մերը»,-ասել է Հովսեփյանը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու, ՀԱԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Աղվան Հովսեփյանի ասածները գործեր զեկուցելու մասին նորություն չէ։ Դրա մասին միշտ ենք իմացել։ Նրանք պատվերներ են իջեցվել թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի  օրոք,իսկ Աղվան Հովսեփյանը ճշգրիտ, հետևողականորեն դրանք կատարել է ու ստացել է նոր պատվերներ։ Բայց Աղվան Հովսեփյանի ասածները լավագույն ապացույցներից մեկն են, որ գործող իշխանութունը պետք է հեռանա։ «Ընդհանրապես Աղվան Հովսեփյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց ներկայությունը քաղաքական դաշտում այս ճգնաժամային պահին, ապացուցում է, որ այս իշխանությունները վերջին 3 տարում մսխել են իրենց ամբողջ  հնարավորությունը երկիրը կարգի բերելու համար։ Նրանք մսխել են ժողովրդական հեղափոխության ամբողջ ռեսուրսը, որը անթույլատրելի էր և այս իշխանությունը որպես ձախողված, պետք է հեռանա։ Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ի քրեական գործով անցնող բազմաթիվ մարդիկ, անձինք, ովքեր մարտի 1-ի գործին առնչություն են ունեցել, բայց չեն անցնում գործով,  առհասարակ բանակի թուլացմանը, արտագաղթին նպաստածները, երկիրը թալանածները, պետության համակարգված թալանին մասնակցածները այսօր պետք է ոչ թե նախընտրական քարոզարշավի մեջ լինեին, այլ իրենց ազատազրկման վայրերից պետք է հետևեին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին»,-ասաց Խաչատրյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, լավատես չէ, որ այս իշխանության վերընտրությունից հետո կարող է պատկեր փոխվել և իր թվարկած անձինք հայտնվեն իրենց համար նախատեսված ազատազրկման վայրեր.«Ակնկալիքս այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի գա իշխանության, երկրում կբացառվի վենդետաները, վրեժառության ցանկացած դրսևորում, ատելությունը կվերանա։ Երբ երկիրը փլուզման եզրին է, առաջնորդվել վենդետաներով, ճակատից գյուլելով, վենդետաներով, ապա դա էս երկրի համար հերթական կործանարար քայլը կլինի։ Այս երևույթները պետք է բացակայեն մեր կյանքից»,-ասաց Խաչատրյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ անգամ Քոչարյանի թևի տակ ծվարելը Աղվան Հովսեփյանին չի փրկի և նա Քոչարյանի հետ միասին է հայտնվելու ճաղերի հետևում.«Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Աղվան Հովսեփյանը թող այդքան արխային չընկնեն։ Նրանք երկուսն էլ կհայտնվեն այնտեղ,որտեղ պետք է լինեին վերջին երեք տարում։ Նրանք դեռ պատասխան են տալու։ Ժամանակը ցույց կտա, թե Աղվան Հովսեփյանը ինչ գործերով կանցնի։ Հենց Աղվան Հովսեփյանի ձեռքով ծածկադմփոց արվեց Մարտի 1-ի գործը։ Աղվան Հովսեփյանից հետո եկավ Գևորգ Կոստանյանը։ Նա խոստացավ, թե կբացահայտի Մարտի 1-ը, բաժանեց գործը տարբեր քննիչների մոտ, շոու սարքեց, խաբեց մեզ։ Բայց մենք չենք հուսահատվում։ Եթե չկա այլևս 300.1 հոդվածը, ապա մենք հրապարակելու ենք 85 հատորը և թող բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի 1-ին։ Բոլոր նյութերը մեր ձեռքի տակ են։ Թող մարտի 1-ն էլ այդպես բացահայտվի։ Բոլոր ապացույցները կան, տեսանյութերը կան։ Պարզապես ժամանակի հարց է։ Հատուկ քննչական ծառայությունը քննում է գործը ու ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, թե այսօր գլուխ գովացողները որտեղ կհայտնվեն»,-եզրափակեց Քլոյանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում