«Գլավկոսմոս» ընկերությունը («Ռոսկոսմոսի» ձեռնարկություն) հայտեր է ստացել կազմակերպելու զբոսաշրջիկների՝ բաց տիեզերք դուրս գալը, ասված է ընկերության կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Ապրիլին «Գլավկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Լոսկուտովը РИА Новости-ին հայտնել էր, որ այդ թեմայով ընկերությանը «լուրջ հարցումներ» չեն եղել:
«Առանձին քննարկվել է բաց տիեզերք դուրս գալու համար Звезда- ի (Орлан տիեզերական հանդերձանքի մշակող – խմբ.) կողմից արտադրված սարքավորումների օգտագործումը առևտրային տիեզերական թռիչքի մասնակիցների կողմից՝ կապված «Գլավկոսմոսի»-ի կողմից այդպիսի դիմումների ստացման հետ»,-ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: