Լարս Ֆոն Տրիերը հայտարարել է, որ նմանվելու է Թերենս Մալիքին, ով միշտ խուսափում է ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփումներից: Այս մասին հաղորդում է Liberation ֆրանսիական պարբերականը:
Որոշումն ընդունված է այն բանից հետո, երբ մայիսի 18 –ին
Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ասուլիսի ժամանակ նա հայտնել էր, որ նացիստ է և հասկանում է Հիտլերին:
Հիշեցնենք, որ Ֆոն Տրիերին հեռացրել էին փառատոնից, սակայն նրա «Մելանխոլիա» կինոնկարը մնացել էր մրցույթում և մրցանակներից մեկին արժանացել: Իսկ գլխավոր մրցանակի դափնեկիր էր դարձել Թերենս Մալիքի «Կենաց ծառ» կինոնկարը:











































