Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Ռուսական համակարգի պայքարը Հայաստանում

2008 թվականից հետո ես որևէ առնչություն չեմ ունեցել իշխանությանը, իսկ 2009-2018 թվականներին անգամ որևէ շփում չեմ ունեցել, հայտարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան քաղաքացիների այն արտահայտությունների, որ ի դեմս իրենց վերադառնում է կամ վերադարձի հայտ է ներկայացնում նախկին համակարգը իր բարքերով: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքն ու իր ընտանիքը այդ բարքերի մասնակից չեն եղել, միաժամանակ ընդունելով, որ հենց դրանք են առաջ բերել հասարակության մոտ հեղափոխություն անելու և համակարգից ազատվելու արդարացի ձգտում:

Ռոբերտ Քոչարյանը փաստորեն «բարքերի» համար պատասխանատվությունը դնում է Սերժ Սարգսյանի, նրա նախագահության տասնամյակի վրա, ընտանիքի առումով ակնարկելով թերևս նաև Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանի այդ բավականին թափանցիկ թիրախավորումը հաջորդում է Արթուր Վանեցյանի մոսկովյան գործուղմանը, որն անկասկած ուներ նպատակ ոչ միայն աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ի վերջո այդ առումով Ռոբերտ Քոչարյանը աշխատում է թերևս լավագույնս, այլ աշխատել հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ, կամ առնվազն մրցակցել Քոչարյանի հետ: Դրանից հետո երկրորդ նախագահը գործնականում վերստին հիշեցնում է իր դիրքորոշումը, որ հեղափոխության համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը, ու չի բացառվում, որ նա այդ դիրքորոշումը հիշեցնում է նաև Մոսկվայի ականջի համար: Միևնույն ժամանակ, սրանով հանդերձ, թերևս ավելորդ չէ դիտարկել իրադրության մյուս կողմը՝ ոչ միայն հայկական քաղաքական ուժերն են պայքարում Մոսկվայի համակրանքի համար՝ Հայաստանում հաջողության հասնելու ակնկալիքով, այլ Հայաստանում պայքարում են Ռուսաստանի տարբեր տջնտեսա-քաղաքական և ուժային խմբեր, խոշոր հաշվով Ռուսաստանում իրենց քաղաքական դիրքերի համար:

Բանն այն է, որ Հայաստանն այդ իմաստով նշանակալի գործոն է ՌԴ համար, մի շարք քաղաքական, հոգեբանական, ռազմա-քաղաքական ասպեկտների բերումով: Հայ-ռուսական հարաբերության բնույթը, հայ-ռուսական հարաբերության ընթացքը բախտորոշ է ոչ միայն հայկական քաղաքականության ու պետականության համար, այլևս ռուսական: Սա բոլորովին նորություն չէ և բոլորովին զարմանալի չէ: Իշխանության խնդիրը այսօր սրությամբ դրված է նաև Ռուսաստանում, և ըստ էության լայն իմաստով շատ ավելի մեծ սրությամբ, հաշվի առնելով համաշխարհային կյանքում ՌԴ դերակատարության մասշտաբներն ու դրանով պայմանավորված էլիտաների տնտեսա-քաղաքական շահերի մասշտաբները: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխման որևէ հեռանկար կարող է իր հերթին էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի ներսում իշխանության խնդրին առնչվող զարգացումների վրա: Այդ իմաստով, Հայաստանում թե հեղափոխությունից հետո, թե հետպատերազմյան ժամանակաշրջանում առավել ևս, ընթանում է ոչ միայն, և գուցե ոչ այնքան Հայաստանի նախկին համակարգի պայքարը վերադարձի համար, որքան ՌԴ գործող համակարգի ինքնապահպանման պայքարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում