Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր գործոն կարող է լինել, թե որ ուժը կհաղթի ընտրություններում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստան այցի շրջանակում հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնն ու նրա անունից վերհաստատել Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու ԱՄՆ պատրաստակամությունը: Ըստ էության, Փաշինյան-Ռիքեր հանդիպման այդ հանգամանքը հուշում է, որ մեծ հավանականությամբ Ռիքերը Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է կոնկրետ առաջարկների մասին, ակնկալելով Երևանի արձագանքը՝ «գործընկերությունը խորացնելու պատրաստակամությանը»։

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտության մասին։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Ռիքերի տարածաշրջանային այցը դիտարկելիս կարևոր է հաշվի առնել, թե երբ է այն տեղի ունենում․ «Հունիսի 16-ին նախատեսվում է  Բայդեն-Պուտին հանդիպում և բնականաբար Միացյալ Նահանգները կարիք ունի տարածաշրջանային տարբեր խնդիրների հետ կապված հստակեցնել իր մոտեցումները։ Բնականաբար Ռիքերի այցի հիմնական նպատակներից մեկը նաև դա էր։ Հայաստանում, Ռիքերն ունեցել է  մի շարք հանդիպումներ, որոնք նաև ընդգծում էին ամերիկյան կողմի առաջնահերթությունները։ Այս առումով բավականին կարևոր էր վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման շրջանակներում արված շեշտադրումները՝ թե՛ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և թե՛ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգները հստակ արձանագրում է, որ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, ինչը չափազանց կարևոր է․«Ընդ որում՝ Ռիքերը  նման շեշտադրում է արել նաև Բաքվում։ Բավական ուշագրավ  է, որ Ռիքերը նաև կարևորում է  նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման անհրաժեշտությունը։ Ավելին՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային լարված իրավիճակին, Ռիքերը կարծես թե ակնարկեց, որ ստեղծված իրավիճակի հաղթահարումը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա Նարեկ Մինասյանի խոսքերով,  ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է նաև ընտրական գործընթացներին․«Եվ պատահական չէ նաև Ռիքերի այցն Արդարադատության նախարարություն։ Այդ այցով Ռիքերը մի կողմից  ընգծում էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շարունակակնության անհրաժեշտությունն ու այդ հարցում ԱՄՆ-ի աջակցության պատրաստակամությունը։ Մյուս կողմից կարևորվում էր ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»։

Քաղաքագետը հավելեց ՝Ռիքերի այցն ավելի շատ կապված էր Բայդեն-Պուտին հանդիպումով ու դրանից առաջ տարածաշրջանային տարբեր խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտությամբ․«Իհարկե Հայաստանում նախընտրական զարգացումների համատեքստում Միացյալ Նահանգները այս այցով հստակեցրեցին նաև ԱՄՆ-ի ակնկալիքները ընտրությունների որակի հետ կապված»։

Հարցրեցինք՝  ընտրություններից հետո, երբ կլինի հաստատված նոր իշխանություն, փոփոխություն ԱԳՆ-ում , կարո՞ղ ենք նոր օրակարգ սպասել նաև հայ-ամերիկյան հարաբերություններում․«Նախ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ում փոխվել է  վարչակազմ։ Եվ Բայդենի  վարչակազմը հակված է  առավել ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնել։ Պատահական չէ, որ Սպիտակ տանը հայտարարում են, որ արտաքին քաղաքականության ոլորտում առաջնորդվում են «America is back» կարգախոսով։ Իհարկե Միացյալ Նահանգները որոշակի վերանայումներ է իրականացնում նաև Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների և տարբեր խնդիրների հետ կապված իր դիրքորոշումներում։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա բավականին կարևոր գործոն  կարող է լինել, թե որ քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում ու ինչ տեսլական կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Եթե այդ ուղղությունը կարևորվի հաղթած ուժի կողմից, ապա բնականաբար Միացյալ Նահանգների հետ կարող է բացվել հարաբերությունների զարգացման որոշակի հնարավորությունների պատուհան»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում