Thursday, 29 07 2021
23:15
ԱՀԿ-ն առաջարկում է արգելել կանանց ալկոհոլ օգտագործել
23:00
Սննդաբանը նշել է լավագույն ըմպելիքը դիետայի ընթացքում
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ընդունում է կորոնավիրուսով վարակված երեխաների՝ այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով
Սահակաշվիլին խոստացել է աշնանը վերադառնալ Վրաստան
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք
«Հարցի գինը»․ Երևանը դիտարկում է Մոսկվայի՞ պահանջը
21:52
Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը
Մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել
Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․Իբրահիմ Քալին
Վրաստանի ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիան հրաժարվել է պատգամավորական մանդատից
21:20
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի վերադարձի սպառնալիքի մասին
21:10
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սողանքների վտանգ են ստեղծել
21:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 196 միլիոնը
20:50
ԱՄՆ-ը շահագրգռված է կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու համար
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ
Ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի մանդատ չի տվել սահմանների պաշտպանությունը օտար պետությանը վստահելու հարցում
20:20
Համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը
20:10
Բլինկենը հայտարարել Է, որ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները չեն կարող հարատեւ լինել
Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը
19:50
Պակիստանում կան ուժեր, որոնք ցանկանում են կրկնել թալիբների փորձը. Քաբուլով
Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
Մեր ֆիզիկոսները ունեն պոտենցիալ անգամ նոր զենք ստեղծելու․ պետք է զարգացնենք ֆիզիկան Հայաստանում
19:20
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Ուժի կիրառումն անընդունելի է. Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Բաղդադի «կանաչ գոտին» հրթիռակոծման է ենթարկվել
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
18:48
Տոկիո-2020․ Մեդալների ընդհանուր հաշվարկը խաղային օրվա ավարտից հետո
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
18:33
Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի

Եթե ես դարձա պատգամավոր ու ՀԱԿ-ն ինչ-որ հարցի շուրջ համագործակցեց Քոչարյանի հետ, մանդատս վայր կդնեմ․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, արդեն մի քանի օր է  մեկնարկել է նախընտրական քարոզարշավը և դուք նույնպես պատգամավորի թեկնածու եք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ են ցույց տալիս ձեր շփումները։

Քարոզարշավն իմ կարծիքով շատ մեծ դեր չի խաղում մարդկանց գաղափարները փոխելու առումով։ Մարդիկ արդեն դիրքավորված են, թե ում նկատմամբ ունեն համակրանք կամ հակակրանք։ Քարոզարշավն ավելի շատ աղմուկ է բերում և իրավիճակ չի փոխում։ Պարզապես կան մարդիկ, որոնք կողմնորոշված չեն կամ չեն ուզում  մասնակցել ընտրություններին։ Դա շատ վտանգավոր է։ Բոլոր փորձանքները մեր գլխին գալիս են անտարբերությունից։ Իզուր չի ասված՝ թշնամիներից մի վախեցեք, ծայրագույն դեպքում նրանք  ձեզ կսպանեն։ Բարեկամներն էլ ծայրագույն դեպքում կդավաճանեն, վախեցեք անտարբերներից։ Հենց այդ անտարբերության հետևանքով է, որ այսօր աշխարհում կան ամենավատ երևույթները։ Այսօր մեր լինելիության խնդիրնէ  դրված։Մենք ներսից  ենք փչացած ու երկիրն ինքնաոչնչացումից պետք է ինքներս փրկենք։ Ես կոչ կանեմ բոլորին մասնակցել ընտրություններին ու հարցին մոտենալ ոչ թե անձերով, հույզերով, այլ խորքային մոտեցումներով։Մենք խուսափում ենք առերեսվել մեր խնդիրներին ու բարդույթներին, խուսափում ենք պատասխանատվությունից։ Ամբողջ աշխարհին մեղադրում են, բայց ոչ իրենց։ Առաջնային մեղավորներն ու պատասխանատուները հենց մենք ենք որ կանք։ Եթե մենք արտարբեր ենք, դաշտը թողնում ենք ապագաղափարական մարդկանց։ Արդյունքում էլ ձևավորվում է մի իշխանություն, որը մեզ տանում է կործանման։Մեր փրկության բանալին ժողովրդի ձեռքում է՝ մասնակցել ընտրություններին գիտակից ձևով։ Եթե դա չեղավ, մենք անդառնալի կորուստներ ենք ունենալու։

-Ասուլիսով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ չհստակեցնելով, թե խորհրդարանում Քոչարյանի՞, թե՞ Փաշինյանի հետ է դաշինքը հնարավոր համարում։ Ձեզ համար նրանք նույն հարթության վրա՞ են։

-Իհարկե նույնը չեն։ Ես ասել եմ և հիմա պաշտոնապես հաստատում եմ՝ քոչարյանա-սերժական ռեժիմը աններելի հանցանքներ է թույլ տվել հայ ժողովրդի, մեր պետականության նկատմամբ։ Նրանք այսօր ոչ թե ընտրապայքարի  մասնակից պետք է լինեին, այլ բանտերում։ Հենց նրանց իշխանության տարիներ է երկիրը քարուքանդ եղել, այսօր էլ նրանց կողմցի է կողոպտվում։ Ես  բացարձակ անընդունելի եմ համարում նման ուժերի հետ համագործակցելը։ Մի անգամ հայտարարել եմ, կրկնում եմ՝ ես ՀԱԿ-ի 25 համարն եմ, եթե ստացվի այնպես, որ ես դարձա պատգամավոր ու ԱԺ-ում առաջանա խնդիր, որ մենք պետք է միավորվենք Քոչարյանի հետ, որ խնդիր լուծենք՝ նույն րոպեին ես մանդատս վայր կդնեմ։ Ինձ համար բացարձակ անընդունելի է  այդ բանդիտական ռեժիմի հետ միավորվելը՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր կառաջանա։Բայկց Լևոն Տեր-Պետորսյանը ճիշտ է ասում՝ նախ արձանագրենք մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության արդյունքը, նոր կկողմնորոշվենք, թե ինչ քայլեր կարելի է  անել։Բայց խորհրդարանը պետք է լինի բազմաբևեռ։ Երբ ԱԺ-ն լինում է  միաբևեռ, այդ ուժերը  շփանում են ու սկսում ոչ ոքի հետ հաշվի չնստել։Եթե մեր ժողովուրդը խելացի մոտենա, պետք է այնպես անի, որ ԱԺ-ում հայտնվի 5-6 ուժ։ Ընթացքում նրանք  իրար հետ կգժտվեն, բայց նաև կհակակշռեն։

-Դուք այդքան ընտրության եք մասնակցել, տեսե՞լ էիք երբևէ, որ քարոզարշավի ժամանակ հայհոյանքներ հնչեն։ Սա ինչի՞ արդյունք է։

-Երբեք չեմ տեսել։ Սա վուլգար, քրեական բառապաշարի դրսևորում է։ Բայց դա հարիր չէ պետական այրերին ու կրթված մարդուն։ Ամենավերջին խուլիգանի բառապաշար է կիրառվում ու թող ժողովուրդը դա տեսնի ու հետևություն անի։ Հակոբ Պարոնյանը մի առիթով ասել է՝ հայհոյանքը խոսքի սով է։ Երբ ասելիք ու խոսելիք չունես՝ սկսում ես հահոյել՝ քո հերը, քո մերը։ Բայց մենք պետությու՞ն ենք ձևավորում, թե՞ հանցագործների բանդա։  Մարդիկ չպետք է քվեարկեն այն ուժերի օգտին, ովքեր իրենց խաբել ու թալանել են։ Եթե քվեարկեն՝ թող գիտակցեն, որ ակամայից դառնում են հանցագործությունների մեղսակից ու ամրապնդում են իրենց հետագա ստրկական վիճակը։ Ես ընտրողներին կոչ եմ անում՝ շատ մեծ կարևորություն տալ այս ընտրությանը։ Եթե  ճիշտ ընտրություն չեղավ, սա մեր վերջին ընտրությունը կլինի, որովհետև մենք այլևս կկորցնենք մեր պետականությունը։ Մինչև ընտրության գնալն  էլ ամեն օր ձեր խղճի հետ զրույց արեք, բայց ոչ առևտուր։ Ձեր խղճի  հետ գործարքի մեջ  մի մտեք, մի կեղծեք, մի ծախվեք, մի խաբեք ու մի խաբվեք։Դուք շարունակելու եք ապրել այս երկրում ու ձեր մի քվեից է կախված այս երկրի ճակատագիրը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում