Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Դա ռազմավարական կայունությունն է, և տարածաշրջանային հակամարտությունները, շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները, ընդհանուր՝ գլոբալ առումով շրջակա միջավայրի համար մտահոգությունը», – ասել է Պուտինը Смотрим մեդիահարթակին տված հարցազրույցում:
«Այսինքն՝ կան հարցեր, որոնց շուրջ մենք կարող ենք իսկապես արդյունավետ կերպով աշխատել», – հավելել է նա:
Ինչպես հայտնել ենք, Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին։