Նիգերիայի հյուսիսարևմտյան Ժամֆարա նահանգում զինված ավազակները սպանել են 53 մարդու: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամմեդ Շեհուին:
«Զուրմիի շրջանի վեց գյուղեր անցյալ հինգշաբթի և ուրբաթ օրերին ենթարկվել են հանցավոր խմբավորման հարձակումներին, սպանվել է 53 ֆերմեր», – ասել է Շեհուն: «Զուրմի են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ուժեր»:
Երկրորդ տարին անընդմեջ Նիգերիայում նկատվում է խաղաղ բնակչության վրա ավազակային հարձակումների քանակի զգալի աճ: Հանցագործները սպանում են մարդկանց, պատանդ են վերցնում փրկագնի համար, գողանում անասունները, վախեցնում բնակիչներին: