Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին

Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են նվազեցնել բացասական հռետորաբանությունը, բայց պետք չէ ինքներս մեզ խաբենք: Հունիսի 13-ին այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին:

«Բարձր մակարդակի հանդիպումների նախօրեին երկու կողմերն էլ միշտ փորձում են նվազեցնել ցանկացած բացասական հռետորաբանություն՝ աշխատանքի համար համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով: Այստեղ առանձնահատուկ բան չկա. ես ինձ չէի խաբի», – ասել է Ռուսաստանի առաջնորդը Россия 1 հեռուստաընկերության Москва.Кремль.Путин հաղորդաշարի հաղորդավար Պավել Զարուբինին:

Ըստ պետության ղեկավարի՝ դա պրոֆեսիոնալ մոտեցում է, և Ռուսաստանը նույն կերպ է վարվում:

Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունները երկկողմ հետաքրքրվածություն ունեն: «Ամերիկյան շատ ընկերություններ ցանկանում են աշխատել մեզ հետ: Նրանց «ականջներից ձգելով» հանում են մեր շուկայից, նրանք տեղը զիջում են մրցակիցներին: Սա իրո՞ք օգտակար է ամերիկյան տնտեսության համար»,-հարցրել է Պուտինը։

Եթե ​​հանդիպման արդյունքում ստեղծվեն աշխատանքի մեխանիզմներ, լավ կլինի, շեշտել է նա:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գագաթնաժողովի նպատակը, Պուտինի համոզմամբ, անձնական շփումների, հարաբերությունների վերականգնումն է, երկխոսության հաստատումը և համագործակցության ստեղծումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նա նկատել է, որ Վաշինգտոնում նույն բանի մասին են խոսում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում