Կիրակի օրը գազի պայթյուն է տեղի ունեցել Շիյան քաղաքում (Հուբեյ նահանգ, Կենտրոնական Չինաստան): Առնվազն 11 մարդ է զոհվել, 37-ը վիրավորվել են, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ըստ ունեցած տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06: 30-ին Չժանվան շրջանի տարածքում: Պայթյունի հետևանքով շուկայի շենքը մեծ վնաս է կրել:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: