Facebook-ը նոր անվճար բջջային հաղորդագիր է ստեղծել` Facebook Messenger-ը, որը նախատեսված է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման համար: Այն համատեղելի է iOS և Android միջավայրերի հետ:
Facebook Messenger-ից օգտվողները կարող են շփվել սոցցանցում իրենց ընկերների հետ: Հաղորդագրությունը կարելի է ուղարկել ինչպես մի հոգու, այնպես էլ` խմբի: Նամակագրության պատմությունը պահվում է Facebook-ում:
Ծրագրից կարող են օգտվել դեռ միայն ԱՄՆ և Կանադայի օգտվողները: Երբ այն հասանելի կլինի ողջ աշխարհում` չի հայտնվում:
Նշենք, որ Google+ սոցիալական ցանցը նույնպես ունի նմանատիպ ծրագիր` Huddle անունով, որը նույն կարգի հնարավորություններ է ապահովում: