Tuesday, 16 04 2024
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունիսի 14-ին, Էրդողանի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպե՞ս եք գնահատում Մակրոնի ջանքերը:

Ես գիտեմ, որ նաև տարածաշրջանում Թուրքիայի զորքերի հետ կապված խնդիրների մասին են խոսելու: Ընդհանրապես, կարծում եմ հատուկ, բացառիկ խոսք չկա Արցախի վերաբերյալ: Նաև կարծում եմ, որ հիմա նոր շրջան է սկսվելու, երբ Թուրքիան փորձելու է մերձեցման քաղաքականություն վարել ԵՄ անդամ երկրների հետ, այդ թվում Ֆրանսիայի, որովհետև Թուրքիան այդ քաղաքական ու տնտեսական միջոցները չունի, որպեսզի կարողանա մինչև վերջ առաջ տանելու իր հարձակողական քաղաքականությունը: Թուրքիան կփորձի հետ քաշվել և խաղաղ միջոցներով կրկին կապ հաստատել իր տնտեսությունը ֆինանսավորող երկրների հանդեպ: Այդ համատեքստում պետք է դիտել Մակրոն-Էրդողան հանդիպումը: Մակրոնն իր հերթին կփորձի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործիքներ օգտագործել, որպեսզի կարողանա ԵՄ-ի և Ֆրանսիայի կեցվածքը, դիրքորոշումը հզորացնել Էրդողանի հանդեպ:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա իհարկե, լավ է, որ Մակրոնը Արցախի հարցը շեշտում է, բայց դա պետք է դիտել իր նոր կարգավիճակի մեջ: Որովհետև երբ Միացյալ Նահանգները լրիվ միջազգային քաղաքականությունից հետ էին քաշվել և Թրամփի հարաբերությունները Էրդողանի հետ գերազանց էին, Մակրոնը ԵՄ-ի անունից՝ և Ֆրանսիայի անունից՝ Թուրքիայի հանդեպ հստակ դիրքորոշում ունեցող կերպար ստեղծեց, որովհետև ԵՄ մյուս երկրները գլուխները կախ ընդունեցին Թուրքիայի կողմից բոլոր նախատինքները, հարձակողական խոսքերն ու արարքները ԵՄ-ի հանդեպ: Այսօր իրավիճակը փոխվել է, քանի որ ԱՄՆ նախագահ Բայդենը շատ ավելի ակտիվ քաղաքականություն է վարում, շատ ավելի հստակ կերպով ուզում է նորից ԱՄՆ-ի դերակատարությունը վերահաստատել: Այս ֆոնին Մոկրոնը տակավին փորձում է ԵՄ-ի կողմից, բայց Ֆրանսիայի անունից՝ հստակ, համարձակ և պինդ դիրքորոշում պահպանել՝ լուռ չմնալու համար: Թուրքիայի հանդեպ Մակրոնի այս դիրքորոշումը, երբ ուզում է Թուրքիային պարտավորություններ ներկայացնել ու պահանջել, այս հանդիպումը մի միջոց է դրան հասնելու համար: Բայց պետք չէ երևակայել, որ Մակրոնի և Էրդողանի հանդիպումով Արցախի հարցում լուծում է գտնվելու:

Մենք հիշում ենք, թե ամիսներ առաջ ինչպիսի գնահատականներ էր Էրդողանը հնչեցնում մակրոնի հասցեին, ընդուպ մինչև Ֆրանսիան իր դեսպանին հետ կանչեց: Ըստ էության, քաղաքականության մեջ ամեն ինչ ներվո՞ւմ է:

Այո, քաղաքականության մեջ այդպես է, որովհետև յուրաքանչյուր պետական մարդ իր երկրի շահերն է պաշտպանում, հետևաբար, այս համատեքստում հնարավոր չէ Թուրքիային բոլորովին անտեսել, որովհետև այդ երկրի ձեռքին բավական մեծ խաղաքարտեր կան: Այնպես որ Ֆրանսիային նախագահը պետք է խոսի Թուրքիայի հետ: Անշուշտ, կարող է այդ խոսակցության ժամանակ նաև բախումներ լինեն, բայց երկխոսության գնալը նշանակում է, որ բանակցությունների նյութ կա, որոնց մասին պետք է խոսել: Սա է խնդիրը: Սրանք անձնական հարաբերություններ չեն, պետական են:

Հաշվի առնելով Մակրոնի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, ՀՀ իշխանություններին ջերմ ընդունելը, ընդհանրապես մենք ի՞նչ կարող ենք ակնկալել Ֆրանսիայից:

Ես կարծում եմ, որ Ֆրանսիայից մեծ, հսկայական ակնկալիքներ պետք չէ ունենալ: Հայաստանում կարող են ենթադրություններ ունենալ, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանին այս կամ այն բանը պարտադրել, բայց դա այդպես չէ: Այդուհանդերձ, Ֆրանսիայից մեծ բաներ կարելի է ակնկալել, մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված աջակցություն, այդ թվում ֆինանսական, տարբեր ոլորտներում: Նույնիսկ կարելի է աջակցություն ակնկալել Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման համար: Բայց պետք չէ ակնկալել անմիջական հզոր միջամտություն, որ Հայաստանի բոլոր խնդիրները լուծվեն: Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները շատ ավելի արդյունավետ կարող են լինել, եթե այդ ակնկալիքները չունենանք, այլ ունենանք տարբեր ոլորտներում իսկական համագործակցության ակնկալիքներ: Օրինակ, ես վստահ եմ, որ եթե Հայաստանի որևէ իշխանության կողմից հստակ դիմում ներկայացվի, Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի սահմաններին քաղաքացիական պաշտպանության բոլոր գործառույթները հանձն առնել: Ֆրանսիան թե գիտելիքներով, թե այլ միջոցներով կարող է օգնել Հայաստանին իր հիմնահարցերին առնչվող խնդիրները լուծել, այդ թվում արբանյակային ոլորտում, նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում: Բայց դրա համար Հայաստանի կողմից պետք է առաջարկ լինի Ֆրանսիային: Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ֆրանսիայի հետ պետք է հիմնված լինի բարձր մակարդակի համագործակցության վրա, և ոչ միայն մարդասիրական օգնության վրա: Դա պետք է դադարեցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում