Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը ճզմող դաժան «կոնվեյերը»

«Ես հասկացա, որ իմ խնդիրը այդ կոնվեյերից արագ դուրս թռնելն է», Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի ձայնագրության մեջ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով, թե արցախյան հարցում ինչ ադրբեջանանպաստ կամ ադրբեջանամետ դիրքորոշման է բախվել Հայաստանի այսպես ասած դաշնակիցների՝ ՀԱՊԿ ու ԵՏՄ երկրների ղեկավարների շրջանում, ՌԴ նախագահ Պուտինի գլխավորությամբ:

Հայաստանին փաստացի պարտադրվել է միակողմանի զիջում: Դա պարտադրանք է, որովհետև այլ կերպ հնարավոր չէ բնութագրել իրավիճակ, երբ պետության ռազմա-քաղաքական դաշնակցային շրջանակի մաս կազմող պետությունները՝ ռազմավարական դաշնակից համարվողի գլխավորությամբ, ուղղակիորեն կանգնած են թշնամի, պատերազմով սպառնացող պետության քաղաքական և անվտանգային շահի դիրքում: Այդ իրավիճակը պարտադրանք է, կամ պատ, ցայտնոտ, որի առաջ դրել են Հայաստանը՝ պարտադրելով այդ միջավայրը 2013 թվականին, ստիպելով Հայաստանին հրաժարվել եվրաասոցացման գործընթացից, որի խորքային նպատակը պետք է լիներ ռեգիոնում վերականգնել Հայաստանի համար որոշակիորեն կարևոր աշխարհաքաղաքական բալանսը և թույլ չտալ եվրասիա-թյուրքական բալանսի անվերապահ գերակայության հաստատում:

Բայց, Հայաստանին հենց այդ բալանսը պարտադրեց իրենը: Ընդ որում, ինչն ամենացավալին է, դա արվեց Հայաստանում օգտագործելով թե իշխանությունը, թե առավել շատ՝ ընդդիմությանը, որ ձևավորվել էր Հայաստանում իշխող համակարգի առանցքային ուժերից և որով Սերժ Սարգսյանին իշխանափոխությամբ էին սպառնում նրա նախորդները՝ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները: Այս իրավիճակը Հայաստանի համար ունի շրջադարձային, բեկումնային նշանակություն, այն որոշակի ռեբուս է, որի պատասխանը գուցե շատ պարզ է, համենայն դեպս շատերի համար, մյուս կողմից սակայն՝ բավականին բարդ, որովհետև իսկապես լրջագույն ուսումնասիրության և դիտարկման, հանգամանալից ախտորոշման կարիք ունի Հայաստանի անցած ճանապարհը, որը խոշոր հաշվով «կոնվեյերից» խուսափելու, միաժամանակ դրանում չհաջողելու ճանապարհն է, որում Հայաստանն առաջնորդողները ունեցել են հակասական դերակատարում:

Ինչ էր ուզում անել Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի կարգավորման իր մոտեցումով՝ լուծել Արցախի հարցը, քանի դեռ չէր սկսել թափ հավաքել այն եվրասիա-թյուրքական կամ ռուս-թուրքական «կոնվեյերը», որի մասին խոսում էր Փաշինյանը հայտնի ձայնագրության մեջ: Դա էր խուսափելու, խուսանավելու, կանխարգելելու և պատմական շրջադարձ ապահովելու ձևը, թե այլ, այստեղ բնականաբար կա քննարկումների լայն դաշտ կա, բայց թերևս դա էր Տեր-Պետրոսյանի մոտիվի առանցքում: Ինչ էր ուզում անել Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականին «ԲՀԿ մեծամասնություն-Վարդան Օսկանյան նախագահ» պլանով: Դարձյալ, խուսանավել այն կոնվեյերից, որի ձևավորումը Պուտինի իշխանության գալով արդեն սկսել էր դեռևս 2000-01 թվականներին և հավաքում էր թափ հենց այդ՝ 2007-08 փուլում: Ռոբերտ Քոչարյանի այդ փորձը չստացվեց և Ռուսաստանը ապահովեց Սերժ Սարգսյանի պլանի իրագործում, միաժամանակ այնպես, որ Սարգսյանը դրանով դարձավ ոչ թե ուժեղ, այլ թույլ նախագահ՝ մարտիմեկյան բախումների հետևանքով: Ինչ էր ուզում անել Սերժ Սարգսյանը Եվրաասոցացման համաձայնագրով:

Դարձյալ, այս անգամ Պուտինի նախագահի պաշտոնին վերադարձով երկրորդ շնչառություն և գերարագություն ստացող «կոնվեերից»: Ոչ միայն չստացվեց, այլ Հայաստանը կոպիտ ձևով ուղղակի կապեցին այդ «կոնվեյերին»: Ամբողջ հարցն է, որ ամեն մեկն իր անհաջողությունից հետո անտարբեր է դարձել հաջորդի հաջողության խնդրի նկատմամբ, իսկ որոշակի փուլերում էլ՝ կամա, թե ակամա, ներգրավվել է հաջորդի հաջողությանը խանգարելու «կոնվեյերային ցիկլում»: Իսկ այդ ցիկլերը ուղեկցվել են գրեթե տասնամյակը մեկ հեղված արյունով, որի շնորհիվ Հայաստանը միշտ պահվել է խորը քարկապի վիճակում՝ հոկտեմբերի 27, մարտի 1, 2016 ապրիլ-հուլիս: 2018-ին տեղի ունեցածը հիմնարար էր հենց այն իմաստով, որ տեղի էր ունեցել անարյուն փոփոխություն, որը քարկապը քանդելու, ասել է թե «կոնվեյերը» կանգնեցնելու պատմական հնարավորություն էր: Չստացվեց, ու մեզ դարձյալ քարկապ գցեցին մեր լուսավոր հազարավորների արյունով: Ներկայումս այն քանդելու, կամ թուլացնելու, հետևաբար «կոնվեյերի» ընթացքը առնվազն դանդաղեցնելու հնարավորություն է խորհրդարանի արտահերթ ընտրությունը, թեև ակնառու է նաև, որ այդ հնարավորության դեմ էլ գործի է դրվել նույն «կոնվեյերը»: Այստեղ է, որ Հայաստանի հանրության համար խիստ կարևոր է դառնում բովանդակային, գաղափարական, արժեհամակարգային նոր ընտրությունը, որպեսզի ձևավորվի Հայաստանի դեմ աշխատող տեխնոլոգիան առնվազն ոտքի տակի հողից զրկելու համոզիչ նախադրյալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում