Tuesday, 21 03 2023
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մուկորմիկոզը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք

Մայիսի 19-ի դրությամբ` Հնդկաստանի մի քանի նահանգում հայտարարվել է մուկորմիկոզի համաճարակ: Դեպքերի թիվն անընդհատ աճում է՝ հիմնականում ախտահարելով Covid-19-ից բուժված անձանց: Բացի Հնդկաստանից, կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, մուկորմիկոզի դեպքեր արձանագրվել են նաև Եգիպտոսում, Պակիստանում, Իրաքում, Չիլիում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Նեպալում, ՌԴ-ում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մուկորմիկոզը կամ «սև բորբոսը» հազվադեպ հանդիպող սնկային հիվանդություն է, որն առաջացնում է քթի, նշիկների, մաշկի նեկրոտիկ ախտահարում, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում: Մուկորմիկոզի ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, գլխացավ, կոկորդի ցավ, քթային արտադրություն, աչքերի ցավ, խոց: Մուկորմիկոզի սնկերը հանդիպում են հողում, բույսերի, քայքայված մրգերի և բանջարեղենների վրա, ինչպես նաև կենդանիների արտաթորանքում, որոնք շնչառական համակարգով կամ արյան միջոցով ներթափանցում են օրգանիզմ:

Հիվանդությունից մահացության մակարդակը հասնում է մինչև 50%-ի: Մուկորմիկոզը հաճախ ախտահարում է ցածր իմունային համակարգ ունեցող անձանց, մասնավորապես` շաքարային դիաբետ, ստերոիդներ կամ երկաթ պարունակող դեղորայք ընդունող անձանց:

Հաշվի առնելով այն, որ կորոնավիուսային հիվանդության ժամանակ ընկնում է իմունային համակարգը` դրանով իսկ նպաստելով սնկային հիվանդությունների զարգացմանը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։

Դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվե՛ք։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում (պոլիկլինիկաներում) շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես անհրաժեշտ է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում