Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Իրանի և Հայաստանի միջև այս կարևոր նախաձեռնության համար պետք է օր առաջ լուրջ և գործնական քայլեր ձեռնարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են կոնկրետ ծրագրեր։ Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։ Քերոբյանն էլ ընդգծել է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հանդիպմանը, նշեց, որ վերջին ամիսներին Իրանի ներքին, արտաքին և տարածաշրջանային քազաքական միջավայրում լուրջ զարգացումներ են տեղի ունենում՝ ՀԳՀԾ-ի հարցով Վիեննայում անցկացվող Իրանի և 4+1 խմբի համատեղ հանձնաժողովի շրջանակում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների՝ գոնե եվրոպական երկրների կողմից չեղարկելու և ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վրա վերահսկողությունները ՀԳՀԾ-ի շրջանակում վերադարձնելու հարցերի հետ կապված:

Շահմուրադյանի խոսքով՝ հունիսի 18-ին Իրանում տեղի են ունենալու 13-րդ շրջանի նախագահական ընտրությունները, ընդ որում՝ մեծ հավանականությամբ հաղթելու է Իրանի իշխանության պահպանողական թևի ներկայացուցիչը, իսկ 2 օր տարբերությամբ հարևան Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար՝ կապված արցախյան հետպատերազմյան շրջանի՝ Իրան-Հայաստան քաղաքատնտեսական համագործակցության, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ճանապարհների ու հաղորդակցության և, ամենակարևորը, Սյունիքի մարզի հետ կապված նոր զարգացումների հետ:

«Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այդ երկրի այլ պաշտոնյաներ վերջերս տարբեր առիթներով հայտարարել են, որ արցախյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքներում նախաձեռնել են իսրայելական և իտալական ընկերությունների հետ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և էներգետիկ համատեղ նախագծեր իրականացնել, ինչը նշանակում է անտեսել Իրանին տարածաշրջանային տնտեսաքաղաքական գործընթացներում մասնակցություն ունենալուց և ավելին՝ Իրանի թշնամի Իսրայելին հրավիրել Իրանի հարակից տարածքներում զբաղվել խիստ կասկածելի գործողություններով: Մյուս կողմից, Իլհամ Ալիևը չափազանց վտանգավոր հայտարարություններ է արել՝ խոսելով Սյունիքի օկուպացման գործընթացի մեկնարկի մասին։ Նաև ասել է, որ այս նախագիծը որոշ հարևանների համար անընդունելի է, բայց Բաքուն քայլ առ քայլ կիրագործի այն»,-ասաց Շահմուրադյանը:

Նա հիշեցնում է, որ Իրանը Հայաստանը դիտում է որպես աշխարհագրական բնական տարանցիկ ցամաքային ճանապարհ դեպի հյուսիս և Սև ծով ու այնուհետև Եվրոպա: Իրանը փորձում է իր հարևան Հայաստանի սահմանամերձ շրջաններում հատկապես Սյունիքի մարզում և Գորիս ու Կապան ուղղությամբ զարգացնել բիզնեսը և օգնել Հայաստանին Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործում, որին 20 տարուց ավել դեմ է եղել Ռուսաստանը, սակայն այժմ պայմանները լիովին փոխվել են, և Իրանը, ելնելով իր ազգային անվտանգության շահերից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Սյունիքի ուղղությամբ ամրացնելու իր տնտեսական, հաղորդակցական և առևտրական բազաները: Անկասկած, Իրանի միտումը «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերը բխում են Իրանի և Հայաստանի համատեղ շահերից և ուղղակիորեն կարող է չեզոքացնել ռուս-թուրքական համատեղ ջանքերը Իրանին տարածաշրջանի նախագծերից դուրս մղելու և ադրբեջանա-իսրայելական սադրանքները Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ուղղությամբ:

«Հատկանշական է, որ Իրանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանը որպես խաղաղության ու բարեկամության սահման: Սյունիքի մարզի հետ Իրանի սահմանը Հայաստանի համար միակ ճանապարհն է դեպի Պարսից Ծոց և Ասիա և միաժամանակ Իրանի համար Թուրքիայից դեպի Եվրոպա տանող ուղղության այլընտրանք, քանի որ Թուրքիայից Եվրոպա տանող ճանապարհը միշտ ազդված է Իրան-Թուրքիա անկայուն ու անվտանգության սպառնալիքներով լի հարաբերություններից: Անկասկած, Հայաստանը Իրանին կապում է Վրաստանին, Սև ծովին ու Եվրոպայի էներգետիկ շուկաները: Այս ռազմավարական ճանապարհի հատումը Կովկասում ուղղակիորեն կբարձրացնի Թուրքիայի և Ռուսաստանի աշախարհաքաղաքական դիրքն ու կշիռը և միաժամանակ Կովկասի հավասարություններում կչեզոքացվի Իրանի դերակատարությունը, որի անմիջական հետևանքը կլինի Թուրքիայից Իրանի միակողմանի կախվածությունը և թուրքերի ցանկացած պահանջի բավարարումը՝ անկանխատեսելի ապագայում»,-ասաց Շահմուրադյանը:

Ավելին, ըստ նրա, Իրանի գազի արտահանման խողովակաշարի խափանումը և գազի ու էլեկտրաէներգիայի արտահանման կասեցման պատճառով Իրանին հասցվելիք մեծ վնասը և Թուրքմենստանի ու Կասպիանի նավթն ու գազը Բաքվից ու Նախջևանից Թուրքիա հասցնելով Իրանին շրջանցելը Սյունիքի մարզի բռնագրավման ու Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի ընդհատման հետևանքներն են լինելու:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով Իրանն իր տարածաշրջանային և միջազգային բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում լուրջ քայլեր է ձեռնարկում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, իսկ Իսրայելի և Թուրքիայի միակողմանի քայլերը ձեզոքացնելու և Երևանին ու Թեհրանին տարածաշրջանային մեկուսացումից դուրս բերելու և Իրանի դերակատարությունը տարածաշրջանում բարձրացնելու նպատակով Իրանը միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր երկաթուղային համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Հուշագրի համաձայն՝ երկու կողմերը պայմանավորվել են իրենց երկաթուղային համագործակցությունը հասցնել տարեկան երկու միլիոն տոննա տարանցման սահմանի: Շահմուրադյանի խոսքով՝ հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհով Իրանի և Ադրբեջանի համատեղ համագործակցությունը հիմքեր է ստեղծում երկու երկրների միջև տրանսպորտային փոխգործակցության ամրապնդման համար․ սա նշանակում է, որ Իրանը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ընդլայնել իր ցամաքային և տրանսպորտային կապերը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել կողմերի միջև՝ փորձելով կանխել մի կողմից ռուս-թուրքական կասկածելի ծրագրերը կովկասյան տարածաշրջանում, մյուս կողմից անվտանգության գոտի ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններում և մերձակա տարածքներում Իրանի դեմ ուղղված Իսրայելի հավանական սադրիչ քայլերը չեզոքացնելու համար:

Նրա խոսքով՝ ցանկացած քայլ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ նախաձեռնության մեկնարկը ողջունելի է, դա բխում է Իրանի և Հայաստանի համատեղ շահերից, որի ուղղությամբ պետք է օր առաջ և առանց հապաղման, լուրջ և գործնական քայլեր ձեռնարկել երկու երկրների պետական և բիզնես շրջանակների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում