Thursday, 23 03 2023
12:45
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից
Բեյրութում լարված իրավիճակ է. ամեն պահի բախումներ կարող են լինել
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսի
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ
12:33
ԱՄՆ-ն մտադիր է 700 հզ. դոլարի ռազմակրթական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
12:25
Ռուսաստանը չի կարողանում առաջ գնալ Ուկրաինայում
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023

Ֆրանսիան անհանգստացրե՞լ է Քոչարյանին

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի մեղադրել է Ֆրանսիային, թե ինչո՞ւ են ընտրությունից քսան օր առաջ հրավիրել վարչապետի պաշտոնակատարին, եթե ընտրության արդյունքում կարող է լինել նոր իշխանություն: Երկրորդ նախագահի այդ մեղադրանքը արտառոց է, մի քանի պատճառով: Նախ, մարդը, որ հավակնում է լինել երկրում իշխանություն (մի կողմ թողնենք, թե որքան է նրա հավակնությունը ռացիոնալ և որքան է նրա հանրային վարկանիշը), փաստորեն այդ «ճանապարհին» թիրախավորում է Հայաստանի համար կարևորագույն և անգամ առանձնահատուկ երկրներից մեկին՝ Ֆրանսիային, այդ երկրի նախագահին: Այդ հանգամանքը առաջացնում է հարցեր: Կամ Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական համարժեքության որևէ զգացում և պատկերացում, և անգամ այդ մակարդակում է պատրաստ գործել «նպատակն արդարացնում է միջոցները» տրամաբանությամբ, կամ մտածում է, թե Ֆրանսիան չունի իր հայտարարությունները գնահատելու համարժեքություն, ինչը դարձյալ հանգեցնում է քաղաքական համարժեքության զգացումի վերաբերյալ կասկածների: Թեև, այստեղ իհարկե հարկ է հիշել, որ երկրորդ նախագահն ինքը անկեղծ խոստովանել է, որ քաղաքական գործիչ չէ: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և չի եղել, նա ըստ էության երբեք չի էլ զբաղվել քաղաքականությամբ, իսկ պետական բարձրաստիճան պաշտոններ՝ Արցախում ու Հայաստանում զբաղեցրել է թերևս մի բանի շնորհիվ՝ Հայոց Համազգային շարժման ու դրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների, խնդիրների, ծրագրերի: Ընդ որում, հարկ է նկատել, որ դրանք, և դրանցում նաև որոշակի պահերի Ռոբերտ Քոչարյանի դերի վերապահումն ունեցել են ռացիոնալ դրվագներ, սակայն լայն իմաստով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսով քաղաքական կարևորագույն պաշտոնի ճանապարհ է բացել մի մարդու համար, որը քաղաքականության մարդ չէ և ըստ այդմ հայտնվելով ոչ իր «ափսեում», կամա, թե ակամա, կարող է դառնալ այլ քաղաքական հմուտ ձեռքերի գործիք: Ընդ որում, դա բնորոշ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ցանկացած մարդու, որը քաղաքական գործիչ չէ, սակայն իրադարձությունների բերումով հայտնվում է քաղաքական գործընթացների կիզակետում:

Իսկ այդ իրողությունը, դարձյալ անկախ անուն ազգանունից, լուրջ վտանգներ է առաջացնում հանրության ու պետության համար:

Երկրորդ նախագահ Քոչարյանը սկսած նախագահի պաշտոնից, և հատկապես այդ պաշտոնը թողնելուց գործնականում անմիջապես հետո սկսել է գուցե նույնիսկ իր կամքից անկախ, դառնալ Հայաստանի համար վտանգի աղբյուր ներկայացնող կամ վտանգ «ոռոգող» գործոն: Հակատակ պարագայում, Հայաստանի քաղաքական զարգացման պատմությունը բոլորովին այլ հունով կընթանար դեռևս նրա նախագահության շրջանից, ինչի ռացիոնալ հնարավորությունն առկա էր՝ քաղաքական մտածողության առկայության դեպքում: Վերադառնալով Ֆրանսիայի վերաբերյալ արտահայտած մտքին, դիտարկենք, որ այդօրինակ հայտարարությունը կարող է լինել ոչ միայն քաղաքական անհամարժեքության, այլ նաև քաղաքական «հուսահատության» վկայություն: Չի բացառվում, որ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի առումով երկրորդ նախագահը ստացել է իր համար ոչ այնքան շահեկան ազդակներ, ինչն էլ նրան հանել է հունից:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին աչքի է ընկնում այդօրինակ բավականին կոշտ, քաղաքականապես անհամարժեք հայտարարություններով: Իհարկե դրանք բնորոշ են եղել նրան նաև նախագահության շրջանում, ըստ այդմ դժվար է խոսել նոր երևույթի մասին, բայց հատկանշական է, որ երկրորդ նախագահը վերջին շրջանում փորձում էր ներկայանալ այդ կատեգորիաներից վեր դիրքավորումով, դրսևորելով այսպես ասած բոլորովին նոր տրամաչափի գործչի հավակնություն: Եվ այն, որ նա վերադառնում է իր նախկին տրամաչափին՝ կամա, թե ակամա, հուշում է, որ իրադարձությունների զարգացումը երկրորդ նախագահի համար այդքան էլ գոհացուցիչ չէ և նա փորձում է կենտրոնանալ այն շրջանակի վրա, որը եղել է նրա նախկին տրամաչափի սպառողը, այսպես ասած եղածը չկորցնելու և առավելագույնս կոնսոլիդացնելու նկատառումով: Անշուշտ հարկ է դիտարկել նաև հնարավոր մեկ այլ վարկած, առ այն, որ Ֆրանսիայի թիրախավորումը բխում է նաև Ռուսաստանի շահից, որի շահերը Հայաստանում աներկբա ներկայացնելու բաց հանձնառությունը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանը վաղուց, ակնհայտորեն դրա հետ կապելով նաև իր քաղաքական հաջողությունը, առանձնապես չխորանալով, թե այդ հանգամանքը որքան է հակասում Հայաստանի շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում