Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Վրաստանի հետ ապագա հակամարտության ժամկետն ու բնույթը 2008թ. նման կանխորոշելու է Մոսկվան

Ռուսական Новая Газета թերթում հրապարակվել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի «Վրաստանում գտնվող ռուսական զորքերի դասավորվածությունն ագրեսիվ-հարձակողական է» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ռուսական զորքերի Վրաստան ներխուժելու երրորդ տարեդարձին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կնքված համաձայնագրերը, որոնք առնչվում էին այդ տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայմանն ու գործունեությանը (մոտակա 49 տարիներին՝ անժամկետ երկարաձգելու հնարավորությամբ)։

Քանի որ ռուսական ռազմաբազաների վերաբերյալ այդ համաձայնագրերը կնքվել են ավելի քան մեկ տարի առաջ, իսկ զորամիավորումները վաղուց ձևավորված են, հենց 2011 թվականի օգոստոսի 8-ին արձակուրդի մեջ գտնվող Պետդումայի վավերացմանն այդ փաստաթղթերի ներկայացումը, շարունակվող դիմակայությունում համարվում է խորհրդանշական-քարոզչական ժեստ։

Ըստ այդ համաձայնագրերի՝ Հարավային Օսիայում գործող ռուսական 4-րդ բազան պետք է ունենա 3800 մարդ։ Նույնը վերաբերում է նաև Աբխազիայում գտնվող 7-րդ բազային։ Սակայն իրականում առաջ է քաշվել միայն ծանր տեխնիկան, իսկ անձնակազմի կեսից ավելին տեղակայվել է դրանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Վլադիկավկազում ու Մայկոպում։ Իսկ Աբխազիայի ու Հարավային Օսիայի շփման գիծը, որն այժմ համարում են սահման, պահպանում են Ռուսաստանի սահմանապահ զորքերի մոտ 3000 պայմանագրային զինծառայողներ։

Վերջին օրերին Մեդվեդևը հաստատեց, որ 2008 թվականի օգոստոսին Վրաստան ներխուժելու գլխավոր առաջադրանքը «Վրաստանի ռազմական մեքենան փլուզելն ու կործանելն էր», ինչը, սակայն, տեղի չունեցավ. վրացական բանակը շատ արագ և ժամանակին դուրս եկավ ռուսական հարվածի տակից՝ իր հետ տանելով ժամանակակից ու արդիականացված տեխնիկայի մեծ մասը։

Չնայած երկարատև նախապատրաստմանը՝ ռուսական հարձակումը քաոսային անկազմակերպ էր. մարտերի ընթացքում գերի է վերցվել միայն 15 վրացի զինվոր։ Մինչդեռ սկզբնական շրջանում պլանավորվել էր ջախջախել և գերեվարել վրացական բանակի և ՆԳՆ-ի հատուկջոկատայինների մեծ մասը, ինչն անխուսափելիորեն կհանգեցներ ռեժիմի ապակայունացմանը, իսկ Մոսկվայի աջակցությունը վայելող վրացական ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն կստանար։

Դրա համար էլ ակնհայտ է, թե ինչու օգոստոսյան պատերազմի արդյունքում տվյալ ժամանակ «հերոսներ» հռչակված 58-րդ բանակի համարանատար, գեներալ Անատոլի Խրուլևը, Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, 2008 թվականին միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ Վլադիմիր Բոլդիրևը և Հյուսիսկովկասյան օկրուգի հրամանատար, գեներալ Սերգեյ Մակարովն անփառունակ ձևով հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից։

Վրացական ճակատն այսօր նույնպես կարևորագույնն է. հենց Հյուսիսային Կովկաս է ուղարկվում ռուսական նորագույն տեխնիկան՝ Т-90 տանկերը, ավելի քան 300 կիլոմետր հեռավորություն ունեցող Искандер-М բալիստիկ հրթիռները, Ми-28Н հարվածային ուղղաթիռները, Су-25СМ արդիականացված գրոհային ինքնաթիռները, Су-34 ռմբակոծիչները։

Իհարկե, տարածաշրջանում շարունակվում է անվերջ հակաահաբեկչական գործողություն, սակայն տվյալ տեխնիկան չի գործածվում դրանում։ Տանկերը կանգնած են Ցխինվալում՝ շփման գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, իսկ դրանց անձնակազմը՝ Վլադիկավկազում՝ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Պաշտպանության մասին ոչ ոք չի մտածում. ռուսական զորքերի դասավորվածությունն ագրեսիվ-հարձակողական է և ուղղված է դեպի հարավ։ Ակնհայտորեն, Գլխավոր շտաբում վստահ են, որ ապագա հնարավոր նոր հակամարտության դեպքում, ինչպես որ 2008 թվականի օգոստոսին էր, հենց Մոսկվան է բնորոշելու դրա ժամկետն ու բնույթը, որպեսզի ավիացիան կարողանա թռիչքներ գործել, իսկ զորքերը ժամանակին առաջ շարժվեն։ Մինչդեռ ձմռանը Հարավային Օսիայից Ռոքյան թունելի միջոցով տանող ճանապարհը մշտապես փակ է լինում ձնհայուսերի ու սողանքների պտճառով։

Մոսկվայում միայն բանավոր կերպ են վախենում վրացական «ռևանշից», ինչի համար էլ Աբխազիայից ու Հարավային Օսիայից վտարվել են ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի բոլոր դիտորդները։ Ներկայումս այդ տարածքներում չի գործում ռազմական պատրաստությունների միջազգային դիտարկման որևէ ռեժիմ։

Մեդվեդևը հայտարարել է, որ պատրաստ է անորոշ ժամկետով հետաձգել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությունը, միայն թե ԵՄ-ի չեզոք առաքելությանը չթույլատրի դիտարկում անցկացնել Ռոքյան թունելում ու Աբխազիայի սահմանին։ Ակնհայտ է, որ սեփական զորքերի ու տեխնիկայի քողարկված առաջխաղացումը դեպի շփման գծեր շատ ավելի կարևոր է, քան ԱՀԿ-ին անդամակցելը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում