Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանի պատասխանը Շուշի Էրդողանի ազդարարված այցին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, բայց ոչ հիմա, այլ տարիներ անց, քանի որ հիմա դա բարդ հարց է: Ըստ Լավրովի, հիմա պետք է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները ապրեն խաղաղ համակեցությամբ, ու երկու-երեք տարի անց կարգավիճակի հարցը լուծելը կդառնա շատ հեշտ: Լավրովի հայտարարությունը ամենևին նոր չէ: Այդ մոտեցումը արտահայտել է ՌԴ նախագահ Պուտինը դեռևս նոյեմբերի 9-ից օրեր անց տված իր հարցազրույցում, ասելով, որ կարգավիճակի հարցն իհարկե լուծված չէ, բայց այն պետք է թողնել ավելի լավ ժամանակների:

Լավրովը ըստ էության կրկնում է ՌԴ մոտեցումը, որը նաև բավականին պարզ է ու հասկանալի: Ռուսաստանի համար կարգավիճակի հարցը փակելը շահեկան չէ, այն զենք է Բաքվի և Անկարայի դեմ, նրանց հետ հարաբերություններում, որոնք մի կողմից պայմանավորվածությունների, մյուս կողմից մրցակցության համակարգ են: Մյուս կողմից, կարգավիճակի հարցը զենք է նաև Հայաստանի դեմ: Այլ կերպ ասած, կարգավիճակի հարցը այսպես ասած կոնֆլիկտն է, որը միշտ առնվազն ծխացող պահելը ՌԴ համար կարևոր է ռեգիոնալ ազդեցությունը պահելու իմաստով: Այդ պատճառով Ռուսաստանը մի կողմից շահագրգգռված չէ Արցախի կարգավիճակի հարցը փակելու հարցում, այդպիսի հարցի գոյությունը մերժելու հարցում, մյուս կողմից իհարկե շահագրգռված չէ կարգավիճակի հարցի արագ քննարկման գործում:

Այդպիսով, Մոսկվան առաջարկում է քնեցնել կարգավիճակի հարցը, մյուս կողմից իհարկե Մինսկի խմբի համանախագահների մասին խոսելով ակնարկելով կամ ազդակ հղելով, որ պատրաստ է այդ գործում աշխատել նրանց հետ և «քնեցնել հարցը համատեղ»: Հատկանշական է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներին այդ ազդակը հղում է Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ, նաև այն տեղեկությունից հետո, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպումից առաջ էլ հունիսի 14-ին հանդիպելու է Էրդողանին և քննարկվելիք հարցերի շարքում լինելու է նաև արցախյան հարցը, ինչի մասին հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը:

Ինչպես Անկարան է մտահոգ, որ Բայդենը կարող է որոշակի պայմանավորվածությունների գալ Պուտինի հետ, այդպես էլ թերևս Մոսկվան մտահոգ է, որ Բայդենը կարող է և պայմանավորվել Էրդողանի հետ, ինչը իր հերթին կարող է բերել հավելյալ ճնշում կամ ճնշման ռիսկ Ռուսաստանի ուղղությամբ: Ի վերջո, խիստ հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտարարել է հունիսի 15-ին՝ փաստորեն Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանի Բաքու, իսկ հունիսի 16-ին էլ՝ այսինքն Պուտին-Բայդեն հանդիպման օրը Ալիևի հետ Շուշի այցելելու մասին: Իսկ Շուշին հենց խորհրդանշական ընտրված «թիրախ» է, որով Էրդողանը Պուտինին հիշեցնում է 44-օրյա պատերազմում Ռուսաստանին պարտադրած նոր կովկասյան սահմանը: Այդ իրավիճակում, Մոսկվան փորձում է իր դիրքորոշումը ձևակերպել Արևմուտքին որոշակի ռեվերանսի տոնայնությամբ, խոսելով կարգավիճակի հարցը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելու, որոշելու մասին և այդպիսով նաև Էրդողանին փորձելով հիշեցնել իր թերևս հազվադեպ քաղաքական-դիվանագիտական առավելություններից մեկը՝ Մինսկի խմբի համանախագահության անդամ լինելը:

Միևնույն ժամանակ, հնարավոր է Մոսկվայի դիրքորոշման հարցում իր ազդեցությունն ունի նաև այլ գործոն, մասնավորապես այն, որ հունիսի 8-ին նիդերլանդական Հաագայում վերսկսել է մալայզիական Բոինգի խոցման գործի դատավարությունը, մտնելով դատաքննության, ասինքն բովանդակային քննարկումների ու ապացույցների փուլ: Ինչպես հայտնի է, քննությունը հաստատել է, որ Բոինգը Ուկրաինայի երկնքում խոցվել է ռուսական ԲՈՒԿ զենիթային կայանի հրթիռով, որը Ուկրաինայի արևելյան անջատական շրջան բերվել էր Ռուսաստանից: 4 մեղադրյալներից երեքն էլ ՌԴ քաղաքացի են: Եթե դատարանը հաստատի Ռուսաստանի առնչությունը մոտ 300 մարդու կյանք խլած օդանավի աղետին, ապա Մոսկվայի համար դա հղի է լինելու թե քաղաքական, թե տնտեսական, թե բարոյական բավականին մեծ ճնշումների ռիսկով: Գուցե պատահական չէ, որ դատաքննության այդ փուլի մեկնարկը իր հերթին «ուղեկցվել» է Եվրոպայի Խորհրդի նախագահ Միշելի հետ Պուտինի հեռախոսազրույցի հանգամանքով, իսկ արտգործնախարար Լավրովն էլ զուգահեռ հեռախոսազրույց է ունեցել ԵՄ առաջատարներ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ: Ընդ որում, թե Պուտին-Միշել, թե արտգործնախարարների զրույցներում քննարկվել է նաև արցախյան հարցը: Ընդ որում, ռուսական կողմը տեղեկություն էր տարածել, թե Լավրովը դրա ժամանակ ասել է, որ միջազգային կազմակերպությունների ներգրավում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ, իսկ արդեն այսօր Լավրովը խոսում է, որ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում