Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածի մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ

2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերում կանգնած զինծառայողների մարտական ոգին բարձր է, և նրանք ամեն վայրկյան պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկը։

«Հավաստիացնում եմ, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ, որոնց սխրանքները կմնան պատմության մեջ։ Պատերազմի ժամանակ իրենք իսկ ղեկավարել են մարտական գործողությունները»,- ընդգծեց Պետրոսյանը։

Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարուժան Թումանյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և պաշտպանել է Քարվաճառի «Հովազ-1» մարտական դիրքը, պատմում է, որ մինչև պատերազմի ավարտը մնացել են իրենց դիրքում կանգուն։

«Երբ սկսվեց պատերազմը Քարվաճառի զորամասերից մեկում էի։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր դիվիզիոնի վրա, տագնապով բարձրացանք դիրքեր։ Ես «Հովազ-1» մարտական դիրքն եմ պաշտպանել, հակառակորդին հաջողվել էր այն գրավել, սակայն մենք հակագրոհով հետ ենք վերցրել դիրքը ու մինչև պատերազմի ավարտը եղել ենք այդ դիրքում»,- ասաց Թումանյանը։

Ժամկետային զինծառայողը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն հոգեպես ուժեր տալիս ժողովրդի օգնությունը, հրամանատարների խոսքերը։

«Նոյեմբերի 9-ից հետո տխուր էինք, ընկճված, սակայն շատ հարցերին ըմբռնումով էինք մոտեցել։ Ամեն ինչ կունենա իր ժամանակը, մի փոքր ուժեղանանք՝ մեր ուզածով կլինի։ Իհարկե, հավատում եմ՝ կորցրած տարածքները հետ ենք բերելու, ուղղակի ժամանակ է պետք ուժեղանալու համար»,- նշեց Թումանյանը։

Վարուժանին մնացել է ծառայելու 30 օր։ Հարցին, թե ինչ կտանի իր հետ ծառայությունից, Վարուժանը պատասխանեց, որ լավ ընկերներ ու հիշողություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում