Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բանակցային գործընթացը բաց թողնված հնարավորությունների շարան էր, և դա ՀՀ ղեկավարներն արել են սեփական շահադիտական նպատակներով

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2018-ին արդեն կար «Լավրովի պլանը», և Սերժ Սարգսյանը կարող էր այն ստորագրել ու գնալ: Նա նաև նշել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը դուրս թողեց բանակցություններից, ապա Նիկոլ Փաշինյանը բանակցություններից դուրս է թողել Հայաստանը:

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը նշեց. «Ըստ էության, հետ հայացք գցելով, կարելի է ասել, որ դա բաց թողնված հնարավորությունների գործընթաց էր: Հայաստանում ամեն իշխանություն, սկսած առաջին նախագահից, բոլորը բաց թողնված հնարավորություններ են ունեցել բանակցային գործընթացի միջոցով հարցի կարգավորմանը հասնելու համար: Բացառությամբ առաջին նախագահի, բոլորը դա արել են սեփական շահադիտական նկատառումներից ելնելով, իրականությունը, ուժերի իրական հարաբերակցությունը հայ հասարակությունից թաքցնելով, ոչմիթիզականություն խաղարկելով և այլն»,-ասաց նա:

Արեգ Քոչինյանը նկատեց, որ եթե հայաստանյան ներքաղաքական իրավիճակից վերացարկվենք և փորձենք քաղաքագիտական մոտեցում կիրառել, Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, որ ընդհանրապես այստեղ խոսելու իրավունք ունի. «Ըստ էության, Հայաստանում էդ դիսկուրսին միակ հակադրվող մարդը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել տարիներ շարունակ: Բոլորս հիշում ենք նրա հայտարարությունները, որ պետք է տալ տարածքները, տղա եք, մի տվեք և այլն:

Կրկնեմ, բանակցային գործընթացը բաց թողնված հնարավորությունների շարան էր, ընդ որում ամեն հաջորդ հնարավորություն ավելի վատն էր, քան նախորդը, որովհետև ուժերի հարաբերակցության անհավասարությունը տարեցտարի ավելի ու ավելի  սրվում էր:  Եթե մենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ունեինք լավ հնարավորություն, դրանից հետո ունեինք վատ հնարավորություն, դրանից հետո ունեինք ավելի վատ հնարավորություն: Բայց այդ բոլոր հնարավորությունները, բնականաբար, ավելի լավն էին, քան ներկայումս գոյություն ունեցող վիճակը: Ինձ հիմա ամենաշատը սարսափեցնում է սեփական սխալները չընկալելու, չհասկանալու և համառորեն, պնդաճակատորեն նույն գիծը շարունակելու միտումը, որ ես տեսնում եմ»,-ընդգծեց քաղաքագետը:

«Հիմա, երբ Սերժ Սարգսյանն իր կարծիքով կոմպրոմատ է հրապարակում, որտեղ, ըստ իս, կոմպրոմատ էլ չկար, բայց անգամ այսօրվա իրականությունը տեսնելով, մեր  հասարակությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը լավ էր անում: Այ սա նշանակում է, որ մենք անգամ այս պատերազմից դասեր չքաղեցինք: Այդ վարդանմամիկոնյանությունը, Ավարայրի սինդրոմը, որ մեր մեջ կա, գիտակցված մահի գնալը՝ իմանալով, որ չես կարող հաղթել, երբ կարելի է շատ ցավալի զիջումների գնալով պահպանել հնարավորինս շատ, ես չգիտեմ, թե դա ոնց որակեմ: Դա քաղաքական ապիկարություն է, քաղաքական տհասություն է: Հասարակության ու վերլուծական հանրության մեծ մասի համար դա ներելի էր այնքանով, որ նրանք տեղեկացված չէին այնքան, որքան իշխանությունները»:

Արեգ Քոչինյանի ներկայացմամբ, հիմա եթե գաղտնազերծվում է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ տեղեկանք են տվել, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանն Ադրբեջանին զիջում է 1/10 հարաբերակցությամբ, ո՞նց կարելի է դրանից հետո չգնալ բանակցությունների, չգնալ միակողմանի ցավալի զիջումների:

«Այո, ես չեմ բացառում, որ այդ զիջումների հաջորդ օրը մենք բոլորս այդ զիջումներն արած առաջնորդին հրապարակի մեջտեղում խարույկի հանեինք, բայց այստեղ է գալիս քաղաքական, պետական գործչի տարբերությունը, այստեղ է գալիս, որ մարդը կարող է իր անձը, իր քաղաքական կարիերան զոհել հանուն պետական շահերի, հանուն հայրենիքի: Նիկոլ Փաշինյանը այս պարտությունից 1-2 օր հետո ասաց՝ բա որ ես գնայի բանակցեի, ինձ կասեիք՝ դավաճան: Ինքն այդ պահին մաքսիմալ անկեղծ էր: Իր համար կարևոր էր, որ իրեն չասեն դավաճան, որ ինքը չտուժի: Այո, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի՝ տուժող դուրս չգալու պատճռով  տուժեց Հայաստանը և մենք բոլորս»,-գհայտարարեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ «հողերը պետք է տաս», քաղաքագետն ասաց. «Չեի ուզենա նախընտրական փուլում իրենց փոխմեղադրանքներին, անվանարկումներին անդրադառնալ, որովհետև դրանք չափազանց կոնյուկուրային են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում