Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 40 667 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,95%, վերջին 14 օրը –2,64%, վերջին 7 օրը –2,32%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 353 443 դեպք: Ապաքինվել է ևս 498 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 338 318:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, ընդհանուր՝ 5 034։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 202 314 մարդ, օրական՝ 5 283: