Ամերիկյան Time ամսագիրը նոր համարի շապիկին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկարը: Բայդենի արևապաշտպան ակնոցներում արտացոլված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համարի կազմը և հիմնական թեմաները նվիրված են երկու առաջնորդների առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում։
Դա կլինի նախագահի լիազորությունները ստանձնելուց ի վեր Բայդենի առաջին պաշտոնական հանդիպումը: Պուտինի Ժնև կատարելիք այցը կդառնա Ռուսաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցը 2020 թվականի հունվարից ի վեր: