Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քարոզարշավ օր 6. գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով` քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Այցելելու են Աշտարակ քաղաք, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 12-ին լինելու է Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ին անդամները կլինեն Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում, իսկ 18։00-ին՝ Ապարանի հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումները սկսվելու են ժամը 10։30-ից՝ Սևան քաղաքից։ Կուսակցության անդամները կայցելեն նաև Ծովագյուղ, Ճամբարակ, Շորժա, Վարդենիս, Վարդենիկ, Մարտունի, Ներքին Գետաշեն, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ համայնքները։ Արշավները կամփոփեն ժամը 19։30-ին՝ Գավառ քաղաքի հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ կունենան Երևանում: Ժամը 11:30-ին նրանք կլինեն Գևորգ Չաուշի արձանի մոտ: Լրագրողների հետ նույնպես հավաք կլինի՝ ժամը 16:00-ին՝ Դավթաշեն վարչական շրջանում’ Դավթաշենի այգու սկզբնամասում:

Կուսակցության մյուս խումբը կլինի Շիրակի մարզում՝ Մարալիկում, Արթիկում ու Գյումրիում:

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 12-ին լինելու է Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Գավառում, ապա 14։00-ին՝ Մարտունիում, 15։00-ին՝ Վարդենիսում։ Ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչները Երևանի Ավան վարչական շրջանում հանդես կգան մամուլի ասուլիսով։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Լոռու մարզում։ Նրանք լինելու են Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Ալավերդիում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 5-րդ օրը կլինի Արարատի մարզում։ Հանդիպումները կմեկնարկեն ժամը 19։00-ին, սկզբում կլինեն Արտաշատում, ապա 20։00-ին՝ Արարատում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Շիրակի մարզում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի մասին իրենց տեսլականը: Ժամը 11։30-ին նրանք կլինեն Մարալիկում, 13:00-ին՝ Գյումրիում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 12-ին, առավոտյան ժամը 07:00-ին, Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակից ուղևորվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների 6-րդ օրվա քարոզարշավը Շիրակի մարզում անցկացնելու։ Այցելություններ կլինեն խոշոր գյուղեր, ինչպես նաև Գյումրի քաղաք։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ժամը 12։00-ին Անի պլազա հյուրանոցի մեծ դահլիճում։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության անդամները հանդիպելու են համախոհների և վստահված անձանց համապետական շտաբի ներկայացուցիչների հետ։ Ներկայացվելու են քվեարկության և հաշվարկի վերահսկողության գործընթացի մանրամասներ։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում