ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Մեծ Բրիտանիայի թագուգու հանդիպման նախաշեմին ելույթ ունենալիս Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին երկու անգամ սխալ է արտաբերել Եղիսաբեթ II-ի տիտղոսը։
Առաջին անգամ Պսակին սխալվել է, երբ Եղիսաբեթ II-ին անվանել է «անգլիական թագուհի», թեև այդ տիտղոսը չի գործածվում 1707 թվականից, գրում է The Sun-ը։
Երկրորդ սխալը հնչել է CNN-ի եթերում։
«Շնորհակալություն շտկելու հնարավորության համար, կասեմ միայն, որ դա տեղի է ունեցել թվիթերյան հարցերին պատասխանելու ընթացքում։ Դա արդարացում չէ, սակայն ես այլևս երբեք չեմ անի այդ սխալը՝ կապված Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագուհու հետ»,-ասել է Սպիտակ տան քարտուղարը։
CNN-ի հաղորդավարն այդ պահին ուղղել է Պսակիին՝ նշելով, որ նա մինչև վերջ չի հնչեցրել թագուհու տիտղոսը։
«Եվ Համագործակցության (Ազգերի բրիտանական համագործակցության-խմբ․), շնորհակալություն»,-հավելել է Պսակին ծիծաղելով։