Ռուսաստանի հետ սահմանին՝ Քվեսեթի-Կոբի հատվածում, 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարություն է սկսվել, որը Հյուսիս-հարավ մայրուղու արդիականացման ծրագրի կարևոր մասն է: Այդ մասին ասված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ:
Քվեսեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքերի վտանգ է առաջանում: Այդ պատճառով ճանապարհը փակ է: Վրաստանը և Ռուսաստանը կապող ռազմավիրական ճանապարհի վրա թունելի կառուցումը թույլ կտա հայաստանյան փոխադրողներին այլևս օրեր շարունակ չմնալ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին: Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցմամբ տարվա ցանկացած պահի հնարավոր կլինի անվտանգ տեղաշարժվել տարածաշրջանում ՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ, հինգ թունել և վերանորոգել մեկ կամուրջ:
Դա կլինի ամենաերկար թունելներից մեկը և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում: Աշխատանքներն իրականացնելու է չինական China Railway 23rd Bureau Group Co ընկերությունը:
Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչ 2024 թվականը: