Friday, 31 03 2023
Նազարբաևի եղբայրը կարող է զրկվել Ալմա-Աթայի ավտոշուկայից
20:40
Կադիրովը վախենում է Պուտինից և իր իշխանության կորստից. ISW
20:30
Բելառուսը ՀԱՊԿ-ի 5 զորավարժություն կանցկացնի իր տարածում
20:20
ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Իրանը բացատրություն է պահանջում Ալիևից. բանալին Էրդողանի ձեռքում է, իսկ ու՞մ ձեռքում է Էրոդողանը
19:30
Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ

Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Հանդիպմանը նախարարները ներկայացրել են 2 երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը` շեշտը դնելով պատվաստումային գործընթացի վրա:մԻ թիվս երկկողմ համագործակցությանն ուղղված այլ հարցերի, քննարկվել է Արևելյան գործընկերության երկրների միջոցով Հայաստանին պատվաստանյութերի տրամադրման հնարավորությունը:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է պատվաստանյութերի պահման պայմանները, ցանկալի պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել պատվաստումային դժվարին գործընթացի ակտիվացմանն ուղղված ծրագրերին:

«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի կառավարությանը` 2020 թվականի հուլիսին COVID-19-ի բռնկման ժամանակ Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած մարդասիրական աջակցության, ինչպես նաև Լիտվայից մեր երկիր ժամանած բժշկական թիմերի համար, որոնք մեր բուժանձնակազմի հետ միասին մի շարք բժշկական կենտրոններում մասնագիտական օժանդակություն ցուցաբերեցին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին 2 տարին լուրջ մարտահրավեր էր մեր երկու երկրների առողջապահական համակարգերի և ոլորտի ներկայացուցիչների համար: Սակայն այս ընթացքում միմյանց աջակցելու, մարդասիրական օգնության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել առաջ շարժվելու` հաղթահարելով մեր առջև ծառացած բազում դժվարություններ: Այս ընթացքում Հայաստանն ու Լիտվան սերտ համագործակցել են, և, կարծում եմ, այն ավելի գործուն քայլերով շարունակական բնույթ կկրի` ընդգրկելով ոլորտում փոխգործակցության ավելի լայն շրջանակներ», – ընդգծել է Արունաս Դուլկիսը:

Անահիտ Ավանեսյանն, իր հերթին, հավելել է, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան վերադառնալու բնականոն կյանքին և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Լիտվայի առողջապահության և բժշկագիտության բնագավառներում երկկողմ ձևաչափով համագործակցության խթանման համար, մասնավորապես` մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, ոլորտի ներկայացուցիչների փորձի փոխանակման ծրագրերի ուղղությամբ, դեղագործության ասպարեզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում