Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Սա ընտրություն չէ․ նախկինների ու ներկաների միջև պատերազմ է հայտարարված․ Պետրոս Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, ինչպե՞ս եք գնահատում  նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Առկա լարված իրավիճակն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Շատ  մտահոգիչ իրավիճակ է։ Ես առիթ ունեցել եմ նշել, որ սա ընտրություն չէ։ Նախկինների ու օրվա իշխանությունների միջև պատերազմ է  հայտարարված։ Եվ աշ հանգրվանը ցավոք նախադեպային մարտի 1-ի սցենարն է։ Պետք է առանձնացնել նաև իշխանությունների՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի անզուսպ ու պրովակացիոն պահվածքը։ Իշխանությունը, մինչդեռ պետք է ամեն ինչ տաներ դեպի զսպվածության։ Բայց հիմա ջրաղացին ջուր է լցնում, ինչն անկայության, քարոսի տանող ճանապարհ է։ Այսքան չարիք, այսքան զրկանք տեսած ժողովրդին հանել են ընտրության։ Այդ ընտրությունը պետք է տաներ կայունության ու լիցքաթափման, բայց երկու կողմն էլ հավասարապես իրավիճակը տանում են սրման։Ասում էին՝ Լևոնն է արել Մարտի 1-ը, բայց դրա պատասխանատուն այդ օրվա իշխանությունն էր։Հիմա Փաշինյանը դասեր չի քաղել նախորդ գործընթացներից, և իրենք բզբզում են Մարտի 1-ի կրկնության համար։ Նայեք իրենց բառապաշարը։  Փողոցային բառապաշարով են խոսում, արդբեջանցիենրի ու թուրքերի նկատմամբ չունեն այն վերաբերմունքը, որ ունեն իրար նկատմամբ։

-Փաստորեն մարդիկ սևի ու սպիտակի ընտրության առաջ են։ Սա ինչքանո՞վ կարող է արտացոլել իրական տրամադրությունները։

Ես բազմիցս արտահայտվել եմ՝ սև, նոյեմբերի 9-ից հետո էլ՝ ավելի սև։ Մենք նոյեմբերից հետո փորձում էինք այլընտրանքային տարբերակ առաջարկել։ Մեր պետությանը փորձում էինք փոքր լույսի շող տալ, բայց չստացվեց։ Հիմա նրանք, ովքեր կապ չունեն ներկա ու նախկին իշխանությունների հետ, այնքան փոքր էր, որ հանրությունը չի կարող կողմնորոշվել։ Իսկ այս ոհմակային գզվրտոցի մեջ, որևէ քաղաքական  ուժ չի կարող տեսանելի լինել։ Դրա համար ամբողջ սցենարը գնում է  սևի ու ավելի սևի մեջ։ Երկուսի հաղթանակն էլ մեզ ապագա չի տալու։ Ընդամենը ազգային արժանապատվության կորստի արձանագրում է լինելու։

-Հետընտրական ի՞նչ զարգացումներ կլինեն, հնարավո՞ր է մարտի 1-ի սցենարի կրկնություն։

-Մտավորականները, ազդեցիկ քաղաքական դեմքերը պետք է փորձեն զսպվածության կոչ անել։ Յուրաքանչյուր ագրեսիա պետք է դատապարտվի։ Այլևս չի կարելի թույլ տալ երկիրը քաոսի վերածել; հերքի չէ այս աղետի միջով անցանք, հիմա էլ Երևանի ներսում արյուն թափե՞նք։ Բավակա՛ն է, թո՛ղ սթափվեն։

-Կա՞ն արտաքին հետաքրքրություններ այս ընտրություններում։

-Իհարկե, միանշանակ։ 90 տոկոսով ամեն ինչ ուղղորդվում է Ռուսաստանից։ Արևմուտքը հիմնականում դիտորդի դերում է, ակտիվություն չի դրսևորում։ Իսկ ռուսական ուժերը շատ ագրեսիվ ու ակտիվ են։ Հենց նրանք են երկիրը ուզում են տանել քաոսի։ Նրանց նպատակն է Հայաստանը դարձնել Ռուսաստանի մարզ։ Սա ամբողջական գլոբալ գործընթաց է, որ տանում են ռուսները թուրքերի աջակցությամբ։ Զանգեզուր մտնելը միայն Ալիևի ձեռքի գործը չէ, դա ռուսական կանաչ լույսի ներքո տեղի ունեցավ։ Չի բացառվում, որ ընտրություններին ընդառաջ նոր պրովոկացիաներ լինեն մեր երկրում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում