Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Նախարարի ելույթը ԱԱԾ ձեռքում. ով և ինչպես կարևոր փուլում «գլխատեց» կառույցը

Դատախազությունը ԱԱԾ  է ուղարկել Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հայտնի ելույթի տեսագրությունը, որտեղ նա խոսում է իր հրաժարականի մասին և հայտարարում, որ հրաժարական է տալիս, որպեսզի որևէ մեկի մոտ չլինի կասկած, թե արտաքին գործերի գերատեսչությունը կարող է հավանության արժանացնել Հայաստանի ինքնիշխանության ու շահի դեմ որևէ բան: Նախարարի այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հրաժարականի դիմում ներկայացրին նաև ԱԳՆ փոխնախարարները:

Տրամաբանությունը հուշում է, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի արտաքին գործերի նախկին նախարարին և փորձի ստանալ ավելի կոնկրետ, առարկայական տեղեկություն, թե Հայաստանի ինքնիշխանության ու շահի դեմ ինչ գործողություն է իրականացվում, որից անմասն լինելը ցույց տալու համար Արա Այվազյանը հայտարարել է հրաժարականի մասին: Մյուս կողմից, նախկին նախարարը կարող է անգամ մեղադրվել պետության դեմ գործվող հանցանքի մասին իմանալ՝ չհայտնելու համար, եթե պարզվի, որ իսկապես կա կոնկրետ սպառնալիք, որի մասին նախարարը լռել է և ինքը առաջինը չի դիմել ազգային անվտանգության ծառայություն: Այստեղ կա բավականին նուրբ ու էական մի պահ, որը գուցե անմիջականորեն չի առնչվում Արա Այվազյանին, սակայն կարծես թե նրա հրաժարականն ու ելույթի բովանդակությունը ուղղակի, թե անուղղակի առնչվում է Հայաստանում որոշակիորեն տարածված մի երևույթի: Օրինակ, հրաժարական ներկայացրեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, դարձյալ շատ հայտնի տեքստով, որը դարձյալ գուժում էր վտանգներ, սակայն առանց որևէ առարկայականության: Ավելին, եթե իր հետպաշտոնեական հարցազրույցներից մեկում նրան ուղիղ հարց տրվեց, թե արդյո՞ք կան վտանգներ Արցախի հարցում, Վանեցյանը դարձյալ տվեց բազմիմաստ և անորոշ պատասխան, ասելով, որ կան այդ վտանգները, սակայն չանելով որևէ կոնկրետացում: Մինչդեռ, օրինակ Արցախի հարցում վտանգների, ռիսկերի, մարտահրավերների մասին խոսվել է ամբողջ կարգավորման գործընթացում, և ավելին՝ հարցը ունի այնպիսի բնույթ, որ անգամ կարիք չկա խոսելու, որ դրանում միշտ կա վտանգների, անհաջող ընթացքի ռիսկ, սպառնալիք, հետևաբար դրա մասին առավել ծանրակշիռ խոսքն այլևս պետք է պարունակեր առարկայություն: Որովհետև, եթե չկա այդ կոնկրետություն-առարկայությունը, ահազանգերը արժեզրկվում են, ինչպես հայտնի պատմոության մեջ, երբ հանրությունն արդեն չի արձագանքում օգնություն կանչին, որովհետև կարծում են, թե կանչողը դարձյալ ընդամենը խաղում է: Իսկ Հայաստանի հանրությունը ամենևին ոչ նոր՝ արդեն տարիներ շարունակ արձանագրել է, որ տարբեր քաղաքական դերակատարներ, տարբեր պաշտոնյաներ՝ նախկին, թե հեռանալու ճանապարհին, ընդամենը խաղում են իրենց հայտարարություններով: Նույն կատեգորիայից էր Հովիկ Աբրահամյանի գեղարվեստական հռետորաբանությունը «մայր գետի» և «օտար վտակների» մասին ճառասացությամբ, երբ զիջեց վարչապետի պաշտոնը: Օրինակները կարող են լինել շատ: Ըստ այդմ, ունենալով այդ բազմազանությունը, հասարակությունը վաղուց արդեն պահանջում է շատ թե քիչ առարկայական կոնկրետություն, եթե կա ահազանգի առիթ, որպեսզի համոզվի, որ դրան արձագանքելով, հերթական անգամ չի դառնալու ընդամենը մի մարդու կամ խմբի խաղի մասնակից:

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը թերևս պետք է հաշվի առնի հանրության այդ «փորձը», միաժամանակ նաև հաշվի առնի տարբեր քաղաքական խմբերի «մանիպուլյացիոն» հմտությունների փորձը, և՝ կամ իր ելույթը շարունակի առարկայորեն, կամ փակի թեման սպառիչ պարզաբանումով, ըստ այդմ փակելով իրապես անորոշությունների դաշտը, որը հայաստանյան հետպատերազմյան իրողությունների և դրա շուրջ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում դառնում է իսկապես ականապատ դաշտ, որի վրա պայթում են ոչ թե Հայաստանի հակառակորդները կամ թշնամիները, այլ Հայաստանը: Ընդ որում, որևէ կերպ ոչ միայն բացառելի չէ, այլ միանգամայն հավանական է և այն, որ հրաժարական ներկայացրած նախարար Այվազյանն ու գերատեսչությունից հեռանալու դիմում տված փոխնախարարների առնվազն որոշ մասը իրենք են դարձել այդ դաշտի զոհ, ինչի միջոցով կարևորագույն և վճռորոշ մի փուլում, հատկապես հայկական դիվանագիտության դաշտում նկատված շոշափելի հաջողությունների ժամանակահատվածում «գլխատվում» է ԱԳՆ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում