ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստան այցի շրջանակում հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, փոխանցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնն ու նրա անունից վերհաստատել Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու ԱՄՆ պատրաստակամությունը: Ըստ էության, Փաշինյան-Ռիքեր հանդիպման այդ հանգամանքը հուշում է, որ մեծ հավանականությամբ Ռիքերը Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է կոնկրետ առաջարկների մասին, ակնկալելով Երևանի արձագանքը՝ «գործընկերությունը խորացնելու պատրաստակամությանը»: Անկասկած է, որ այդ խնդիրը շաղկապված է հանգամանքին, թե ինչ արդյունք կարձանագրվի Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը և ինչ իշխանություն կձևավորվի Հայաստանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ: